Արմինֆո. Վրաց - ռուսական սահմանի ուղղությամբ երթեւեկությունը երեքշաբթի առավոտյան իրականացվում է ժամանակավոր ճանապարհով: Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ննները՝ վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:
"Նախօրեին հաջողվել է վերականգնել երթևեկությունը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136 - րդ կմ-ում։ Գիշերը վրացական կողմը սկսել է մեքենաներ բաց թողնել Ռուսաստանից", - ասվում է աղբյուրի մեջ ։ Ընդ որում, ի գիտություն վարորդների, երթևեկությունն առայժմ միակողմանի է։
Հիշեցնենք, որ տեղատարափ անձրեւների պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի չեզոք գոտում գտնվող 136-րդ կիլոմետրի 80մ հատվածը վնասվել էր Թերեկ գետի վարարման պատճառով: Ընդհանուր առմամբ, հաղորդվել է մինչեւ 80 տեղամասերի վնասվելու մասին։ Մայրուղու հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։
Ընդ որում, Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունը, իր թելլլեգրամ-ալիքում հաղորդել է, որ Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկությունն ապահովելու հնարավորության առնչությամբ, ինչպես նաեւ, հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, թույլատրվում է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը՝ բացառությամբ մեծ բեռնատարներին Վլադիկավկազի տեղամասի Լարս բնակավայրի՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ ՝ 2022 թվականի հունիսի 28 - ի ժամը 00:10-ից մինչև հատուկ կարգադրություն:
Նշենք, որ հունիսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել էր, որ Վերին Լարսի անցակետը բաց է: Նրա խոսքով ՝ ակտիվ շինարարական աշխատանքների եւ վրացական կողմի ջանքերի շնորհիվ անցակետում ավտոմոբիլային երթեւեկությունը վերսկսվել է:
Հիշեցնենք, որ հունիսի 27 - ի դրությամբ Վրաստանում Ռուսաստանի Դաշնության տարածք մուտքի է սպասում մոտ 300 հայկական բեռնատար, հակառակ ուղղությամբ՝ մոտ 500: