Արմինֆո. Ընդդիմությունն իր հերթական հանրահավաքն է անցկացնում, այս անգամ՝ կապված Արագածոտնի մարզում նախօրեին տեղի ունեցած փոխհրաձգության հետ։ Մասնակիցները երթով շարժվել են դեպի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գրասենյակ, իսկ կանգառի հաջորդ կետերը, ինչպես հայտարարվել է, կլինեն ՀՀ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել ՝ 6 մարդ: Հարուցվել է քրեական գործ ՝ սպանության, ապօրինի զենք պահելու եւ կրելու դեպքի առթիվ:
Նշենք, որ լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ երեկվա մահվան ելքով միջադեպի մասնակիցները իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի բարեկամներն են: Սակայն "Քաղաքացիական պայմանագրում" այդ տեղեկատվությունը հերքել են։