Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է հունիսի 17-ին ՝ չքննարկվող կարգով։
Որոշման նախագիծը ներկայացրել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Թանանյանի պաշտոնանկության պատճառները չեն նշվում։
Արամ Թանանյանը մաքսային կցորդի պաշտոնն զբաղեցրել է 2020 թվականի հունվարից։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն առընթեր մաքսային կցորդի պաշտոն ստեղծելու մասին որոշումը կայացվել էր 2019 թվականի դեկտեմբերին։ Մաքսային կցորդին նշանակում է կառավարությունը երեք տարի ժամկետով ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդ պաշտոնին կարող են հավակնել մաքսային ծառայությունում առնվազն մեկ տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք: Կցորդի նստավայրը գտնվում է Վլադիկավկազ քաղաքում: