Արմինֆո.Բնավ ոչնչով չհրահրված հայ զինծառայողի սպանությունը, որը պաշտպանում էր Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանը, վկայությունն է այն բանի, որ հենց սպանություններն են շարունակում մնալ Ալիեւի հիմնական հաղթաթուղթը, կարելի է ասել՝ քաղաքական հավատամքը։
ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Մայիսի 28-ին Սյունիքի մարզի սահմանագոտու հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Դավիթ Վարդանյանը:
"Պատերազմն ավարտվել է։ Ընդհանուր խնդիրներից ընտրվել են տարբեր ուղղություններ, որոնցով, կարծես թե, տեղի է ունենում կարգավորման գործընթացը։ Բայց մենք տեսնում ենք, որ Ալիևը շարունակում է կրակել ու սպանել։ Եվ նա կանի ամեն ինչ՝ կրակելու եւ սպանելու հնարավորությունը պահպանելու համար:. Քանի որ հակառակ դեպքում նա կզրկվի սիրած զբաղմունքից ՝ ամեն հայկականի հանդեպ ատելության հողի վրա հայրենասիրական խաղերից։ Հողից, որը պարբերաբար պարարտացվում է սպանություններով սահմանին: Դադարելով սպանել հայերին՝ ալիևյան ռեժիմը կզրկվի հարմարավետության գոտուց, գոյության բուն իմաստից։ Թշնամու կերպարը՝ ի դեմս հայի, որին պետք է սպանել, Ալիեւների դինաստիական ռեժիմի հիմքն է", - ընդգծել է նա։
Ըստ Մեհրաբյանի՝ իրերի նորմալ դրության դեպքում Բրյուսել 3-ի արդյունքները պետք է լավ հիմք դառնային հայ-ադրբեջանական հարաբերությունները քիչ թե շատ կանխատեսելի հուն տեղափոխելու համար։ Ինչը, սակայն, տեղի չունեցավ, թեկուզ, պարզապես, միայն այն պատճառով, որ բանակցային գործընթացում, նույնիսկ, մեկ միլիմետրով առաջխաղացումը տեղի է ունենում ալիևյան հարմարավետության տխրահռչակ գոտում նույն միլիմետրի հաշվին։
"Այս ամենը էքզիստենցիալ կարևորություն է հաղորդում Ալիևի կրակոցների և բռնության ու սպանությունների պաթոլոգիական հակման համար նրա պատասխանատվության ենթարկելը։ Հայաստանի համար անհրաժեշտ է բացահայտել հայ զինծառայողների սպանությունների եւ նրանց քաղաքական արժեքի միջեւ կապը։ Բացահայտել և հրապարակային ցուցադրման ներկայացնել, առաջին հերթին, հենց Հայաստանում։ Ինչը, ի թիվս այլ հանգամանքների, նաև քայլ կլինի Հայաստանի ողջ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը հասնելու ուղղությամբ։ Դա անելը կլինի, անշուշտ, ոչ այնքան դյուրին, խաղը կլինի նուրբ եւ կոշտ: Բայց կարևորն այն է, որ Հայաստանի ձեռքին այս անգամ կան հաղթաթղթեր, որոնք պետք է միայն ճիշտ խաղարկել", - ամփոփել է Մեհրաբյանը։