Արմինֆո. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ գլոբալ անվտանգության ապահովման կառույցի գործառույթները կատարելու ակնհայտ անկարողությունը, ԵԱՀԿ-ում կյանքի նշանների բացակայությունը առաջացնում են եվրոպական անվտանգության արդյունավետ ճարտարապետության կառուցման գործում նոր մոտեցումների մշակման անհրաժեշտության մասին կարևորագույն հարց։
ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:
"Նաեւ ակնհայտ է, որ եվրոպական մայրցամաքում ռազմաքաղաքական իրավիճակի ընթացիկ սրումը եվրոպական անվտանգության ապահովման համակարգի ճգնաժամի եւ այդ հարցում Արեւմուտքի եւ ՌԴ-ի արդյունավետ փոխգործակցության բացակայության հետեւանք է։ Իսկ Արևմուտքն այդ համակարգի փլուզման մեղավոր է համարում, միանշանակ, ՌԴ-ին։ Ստիպված եմ նշել, որ վերջինիս մեղքն ամեն ինչում այնքան էլ միանշանակ չէ, իսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը տեղի ունեցող ամենում մեղքի իրենց բաժինն ունեն", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ պրոֆեսոր հիշեցրել է, որ դեռ մինչ Ուկրաինան Մոսկվան բազմիցս պատրաստակամություն է դրսեւորել զարգացնելու համապարփակ ու կառուցողական երկխոսությունը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ: Ինչին ի պատասխան՝ վերջիններս ցուցաբերել են ընտրովի մոտեցում անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Մասնավորապես, պատրաստակամություն հայտնելով բանակցել սպառազինությունների վերահսկման և ռազմական միջադեպերի կանխման շուրջ, սակայն տարանջատվելով Մոսկվայի համար առաջնահերթ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցից։
Նշելով Մոսկվայի կոշտ դիրքորոշումն այդ հարցում՝ Քեռյանն ընդգծել է, որ Արևմուտքի հետ հավերժ առճակատումը երբեք չի բխել ՌԴ շահերից։ Հատկապես՝ պատժամիջոցների վիթխարի վնասի ֆոնին։ Այս ամենն ի հայտ է բերում Եվրոպայում անվտանգության արտադաշինքային ներդաշնակ համակարգի ձևավորման շուրջ ՌԴ-ի և Արևմուտքի իրավահավասար երկխոսության անհրաժեշտության ըմբռնումը։ Հաշվի առնելով ՌԴ-ի և այլ պետությունների շահերը։
"Կարծում եմ՝ այժմ ԱՄՆ-ը և դաշնակիցները ևս մեկ անգամ ուշադիր և կառուցողական մթնոլորտում, այնուամենայնիվ, կքննարկեն անվտանգության ոլորտում ՌԴ-ի նախաձեռնությունները՝ Մոսկվայի մտահոգությունը փարատելու նպատակով։ Նման մոտեցումը կնպաստի արդյունավետ երկխոսության մեկնարկին՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ կայուն և անվտանգ արեալ ձևավորելու նպատակով Ի վերջո, արևմտյան ստրատեգները պետք է հասկանան, որ առանց հաշվի առնելու միջուկային տերության շահերը ՝ ի դեմս Ռուսաստանի, Եվրոպայում և, ավելի լայն, աշխարհում անվտանգության և խաղաղության ճարտարապետություն լինել չի կարող։ Դա են պահանջում Կրեմլի հետ հավասար բանակցությունները", - ամփոփել է պրոֆեսորը։