Արմինֆո.Ուկրաինայում պատերազմի ոչ ոքի արդյունք էապես կամրապնդի Էրդողանի և Ալիևի թիկունքը Հարավային Կովկասում, այդ թվում ՝ Արևմուտքի հետ հարաբերություններում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել"Ազատ քաղաքացի" հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
"Այդ դեպքում Անկարան և Բաքուն հնարավորություն կստանան դիմադրել Արևմուտքի ճնշմանը, չպահանջել հակամարտությունների լուծում՝ ելնելով միջազգային իրավունքից, մարդու իրավունքների նկատմաբ հարգանքից, կոռուպցիայի դեմ պայքարից և այլն: Եվ հենց որ Արևմուտքն այդ ամենը պահանջի նրանցից, Էրդողանն ու Ալիևը անմիջապես կդիմեն, այդ թվում, էներգետիկ շանտաժի՝ սպառնալով աշխարհաքաղաքական շրջադարձով դեպի ՌԴ: Այդ իմաստով Հայաստանն ու Արցախը Ուկրաինայում ոչ ոքիի հետ հատուկ հույսեր չպետք է կապեն", - կարծում է նա։
Այդուհանդերձ, փորձագետը ձեռնպահ է մնում ուկրաինական պատերազմի ոչ-ոքի արդյունք կանխատեսեուց: Նրա գնահատմամբ՝ ավելի շուտ Ռուսաստանը կամավոր կհրաժարվի Ուկրաինայից ՝ այնտեղ պարտություն կրելով։ Բացառելով ՌԴ-ի լիակատար ջախջախման հնարավորությունը՝ Խուրշուդյանն, այնուամենայնիվ, Ուկրաինայից ՌԴ-ի հեռանալը համարում է ընդամենը ժամանակի հարց։ Նրա կարծիքով ՝ դրան են տանում առկա միտումները։
Ուկրաինայում մարտական գործողությունների ընթացքում ռուսական բանակի ներկայիս առավելություններն ու հաջող առաջխաղացումը գնահատելով որպես զորահավաքի օրինաչափ արդյունք, որը թույլ է տալիս Մոսկվային հասնել ճնշող թվային գերազանցության, փորձագետն այդ միտումը համարում է ժամանակավոր: Առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական իրողությունների ակնհայտության պատճառով, որոնց համաձայն, նույնիսկ, գրավելով ողջ Ուկրաինան, Ռուսաստանին չի հաջողվի այնտեղ մնալ։
"Դա ոչ լավ է, ոչ էլ՝ վատ, դա աշխարհաքաղաքական իրողություններ են։ Ռուսաստանը կարող է օկուպացնել ողջ Ուկրաինան, Բայց Ռուսաստանը չի կարող այն պահել օկուպացված։ Ամեն դեպքում, դա կլինի կարճատեւ հաղթանակ։ Իսկ ինչ վերաբերում է ոչ ոքիին, ապա այդ դեպքում նույն Ադրբեջանի և ՌԴ-ի անխուսափելի մերձեցումը կուղեկցվի Փառուխի նման գործընթացներով։ Մոսկվան ստիպված կլինի Բաքվին գին վճարել լոյալության համար։ Իհարկե՝ հայկական շահերի հաշվին։ Կարծում եմ, որ Երևանում այս բոլոր հեռանկարները քաջ գիտակցում են։ Այստեղից էլ՝ Արևմուտքի հետ շփումների որոշակի ակտիվացումը։ Այդ թվում՝ անվտանգության ապահովման մասով։ Կարծում եմ, որ մեր տարածաշրջանի նկատմամբ Արեւմուտքի հետաքրքրության աճը մեզ ընձեռում է հնարավորություններ, որոնք անտեսել, հաստատ, չարժե", - ամփոփել է Խուրշուդյանը։