Արմինֆո.Այն ֆոնին, թե ինչպես 25 տարվա ընթացքում հաղթանակ տարած Հայաստանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին չհաջողվեց համոզել Ադրբեջանին Արցախի անկախությունը կամ Հայաստանին նրա միացումը, բավական դժվար է պատկերացնել Բաքվի համաձայնությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը։
"Որոշումները միշտ բխում են հնարավորություններից՝ ռեսուրսներից։ Հետևաբար, Արցախի կարգավիճակի հարցում լուծումներ ակնկալել այն պայմաններում, երբ Հայաստանի հնարավորությունները բոլոր առումներով նվազագույն են, այսպես ասենք, անիրատեսական է։ Այսօր մենք, մեծ հաշվով, խաղից դուրս իրավիճակում ենք։ Ուկրաինան իսպառ ոչնչացրել է այդ հարցում միջազգային համախմբման, նույնիսկ, տեսական հնարավորությունը։ Սառը պատերազմ է ընթանում, և Արցախի հարցում միակ միջազգային համախմբումը հանգում է բացառապես բանակցությունների միջոցով վերջնական կարգավորման հասնելու անհրաժեշտությանը", - նշել է նա։
Նման ֆոնին՝ կարգավորման միակ օպտիմալ տարբերակը Աթանեսյանը համարում է կողմերի համաձայնությունը Արցախի խնդրի լուծման վերաբերյալ քննարկումների սառեցմանը։ Իսկ սահմանների սահմանազատում՝ սահմանագծումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը միանգամայն կարող են ընթանալ իրենց հունով ՝ առանց առնչվելու Արցախի կարգավիճակի հստակեցման հարցին։ Վերջինս, ըստ նրա, պետք է մնա ներկայիս ստատուս քվոյի շրջանակներում՝ ռուս խաղաղապահների ներկայության տեսքով։
Արցախի կարգավիճակի շուրջ վերջնական որոշումը փոխընդունելի քաղաքական համաձայնագրի տեսքով՝ քաղաքական գործիչը համարում է հեռավոր ապագայի հարց: Որի համար պարտադիր նախապայման է, նրա կարծիքով, տարածաշրջանային կայունության պահպանումն ու Ադրբեջանին քաղաքական կառուցողականության դաշտ դուրս բերելու հնարավորությունը։ Ասել է թե՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի ստորագրումը՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։
"Հակամարտության փաթեթային կարգավորում՝ այնպես, ինչպես դա պատկերացնում են Հայաստանում և Ադրբեջանում, կարծում եմ, անհնար է։ Չափազանց խորն են դրա առաջացման արմատները: Իսկ հիմա Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակասություններն, ընդհանուր առմամբ, էլ ավելի են խորացել ու սրվել, ինչը նման կարգավորման համար բնավ ոչ մի հնարավորություն չի թողնում։ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մրցակցությունը տարածաշրջանի համար միայն կաճի", - կանխատեսում է նա։
Իսկ նման պայմաններում, ասենք այսպես, կողմերից մեկի՝ սեփական պարտության անվերապահ ճանաչման միակ այլընտրանքը, նրա կարծիքով, Արցախում առկա ստատուս քվոյի պահպանման հարցում համաձայնության հասնելն է։ Նրա գնահատմամբ՝ դրա շուրջ որոշակի համաձայնության կարող են հասնել, նույնիսկ, սառը պատերազմի վիճակում գտնվող Արևմուտքն ու ՌԴ-ը։