Արմինֆո. Անցած շաբաթ Երևանի կողմից ներկայացված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վեց սկզբունքները միայն ուժեղացրեցին բողոքի ալիքը, քանի որ դրանցում, փաստացի, արձանագրված է Հայաստանի իշխանությունների հրաժարումը "հայկական Արցախի" հայեցակարգից ՝ փոխարինելով "արցախահայության անվտանգություն", "մշակութային ինքնավարություն" և նման այլ շրջաահոսուն ձևակերպումներով: Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
Այսպիսով, կարծում է փորձագետը, Երևանը հրաժարվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքից , այն, ինչը Բաքվի համար մեծ խնդիրներ էր ստեղծում մինչև 2018 թվականի "թավշյա հեղափոխությունը": Իսկ արդեն Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը որոշել են ապագա խաղաղության պայմանագրի հիմնական կետերը, որի կնքումը կհանգեցնի հայոց պետականության փաստացի կոլապսի։
Ինչպես նշել է Դավթյանը, բավական է անդրադառնալ "տարանցման մասին կետին. Հայաստանի տարբեր հատվածների միջեւ Ադրբեջանի տարածքով, երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով միջազգային փոխադրումների միջոցով, ինչը նշանակում է, այսպես կոչված, "անկլավների" հանձնում Ադրբեջանին, ինչի արդյունքում Հայաստանը, փաստացի, կկորցնի լիարժեք վերահսկողությունը Իրանի եւ Վրաստանի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհների նկատմամբ:
Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկայում անցկացնել սահմանային հարցերի հանձնաժողովի նիստ, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հերթական զիջումների Երևանի կողմից, որը ձգտում է "ամեն գնով խաղաղության": Ընդհանուր առմամբ, Երևանը, գործնականում, կաթվածահար է արել Մինսկի գործընթացը ՝ ղարաբաղյան/արցախյան հարցի կարգավորման հարցը տեղափոխելով երկկողմ ձեւաչափ՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Դրա համար էլ, նշել է փորձագետը, բողոքի ցույցերն, առաջին հերթին, ուղղված են այդ գործընթացի կաթվածահարմանը։ "Հայաստանի ժողովուրդն այսօր միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Փաշինյանը չի ներկայացնում իր շահերը և լեգիտիմ չէ Հայաստանի անունից բանակցություններ վարելու։ Ի դեպ, հենց միջազգային հանրությունը, ինչպես միշտ, շարունակում է հավատարիմ մնալ երկակի ստանդարտներին։ 2018 թվին Փաշինյանի նախաձեռնած "բարեփոխումներին" աջակցելու պատրաստակամության մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ինչպես նաեւ հայկական ժողովրդավարության զարգացման մասին Հայաստանում ԵՄ դեսպանի հիացական ելույթը դրա վկայությունն են", - նշել է Դավթյանը։