Արմինֆո.Հաշվի առնելով, որ Բաքուն Արցախի հայ բնակչությանն Արցախում պահելու որևէ օբյեկտիվ պատճառ չունի, Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունն անձամբ ինձ մոտ մեծ կասկածներ է առաջացնում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել պատմական սոցիոլոգ, հրապարակախոս, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուղյանը։
"Իսկ, հաշվի առնելով Բաքվի նման մտադրությունների ակնհայտությունը, Երեւանի նպատակը, համայն հայության նպատակը պետք է լինի այդ ծրագրերին դիմակայելը։ Դիվանագիտության, քաղաքականության, քարոզչության, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ նաև բանակի միջոցով։ Խոսակցությունները, հենց Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մասին Երևանի խոսակցությունները, ըստ ամենայնի, այդ օպերայից են։ Կարծում եմ, որ դրանք բանակցությունների ձգձգման ռազմավարության, ընդհանուր գործընթացի մաս են կազմում՝ ուղղակի ռազմական հակամարտությունից խուսափելու վերջնական նպատակով", - ընդգծել է նա։
Ըստ պրոֆեսորի՝ Եվրոպան, ըստ էության, կիսում է Երևանի այս մոտեցումը։ Եվ հենց հաշվի առնելով Հարավային Կովկասում, ընդհանուր առմամբ, ինչ-որ գործընթացներից խուսափելու ԵՄ ձգտումը, Բրյուսելը, իր հերթին, տեւական բանակցություններում, գործընթացի ձգձգմամբ նույնպես շահագրգռված է ։ Դերլուղյանի կանխատեսմամբ՝ Արցախի շուրջ հակամարտությունը կարող է դառնալ մի շարք տարածաշրջաններում կարգավորման ընդհանուր աշխարհաքաղաքական փաթեթի մի մասը Բայց միայն ուկրաինական կարգավորումից հետո, իսկ ավելի ճիշտ ՝ Ուկրաինայում իր նվաճումներից Մոսկվայի հրաժարումից հետո։
Ենթադրելով, որ կարգավորման այդ փաթեթների մշակումն արդեն ընթանում է, Դերլուղյանը Արցախի վերաբերյալ կոնկրետ որոշումներ կայացնելուց խուսափելու նպատակով ժամանակի ձգձգումը համարում է Հայաստանի համար առավել ռացիոնալ ռազմավարություն։ Առնվազն՝ առաջիկա տարվա համար: Պրոֆեսորը կովկասյան ուղղությամբ Բրյուսելի քաղաքականության ևս մեկ կարևոր ֆոնային գործոն է համարում Ադրբեջանին որպես նավթի և գազի մատակարար կորցնելու մտավախությունը՝ ռուսական գազից հրաժարվելու աճող անհրաժեշտության պայմաններում՝ Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով:
"Այդուհանդերձ, հաշվի առնելով ալիևյան ռեժիմի ավազակապետական կլանային բնույթը, նրան պատժամիջոցների տակ դնելը, հարկ եղած դեպքում, բավական հեշտ կլինի։ Առաջին հերթին, այն պատճառով, որ Ուկրաինայի ֆոնին Արեւմուտքում հասարակական կարծիքը դարձել է շատ ավելի ակտիվ, քան՝ մի երկու ամիս առաջ: Իսկ քաղաքական գործիչները ստիպված են դա հաշվի առնել և դրան հետևել։ Այս փաստը որոշակիորեն, իր հերթին, Բաքվի ռեժիմի ձեռքերը կապում է հայկական ուղղությամբ։ Էներգակիրներն՝ էներգակիրներ են, բայց, ի պատասխան Ալիեւի ցանկացած գործողությունների, որոնք սարսափ կառաջացնեն Եվրոպայում, նրա առաջնորդները, պարզապես, ստիպված կլինեն Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկել գործողություններ՝ համանման ՌԴ նկատմամբ գործողություններին", - ամփոփել է Դերլուղյանը։