Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների յուրաքանչյուր նոր հանդիպում հերթական պարտությունն է լինելու հայկական կողմի համար։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան հանդիպմանը։
"Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումը ոչ մի լավ բան չի կարող բերել։ Քաղաքական թիմը, որը հանգեցրել է պարտության, պարտված թիմը չի կարող որևէ դրական արդյունքի հանգեցնել, յուրաքանչյուր նոր հանդիպում հերթական պարտությունն է լինելու", - ասել է նա։
Ընդ որում, ճշգրտող հարցին, թե արդյոք հնարավոր է բողոքի ակցիաներով հասնել Հայաստանում իշխանափոխության, թե հրակավոր են ինչ-որ այլ քայլեր, Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե իշխանությունն ինչպես դա կօգտագործի: Նա հիշեցրել է այս իրավիճակում երկու կողմերի առկայության եւ գոյություն ունեցող իրականությունը ընդունելու անհրաժեշտության մասին: "Եթե կա իրական բողոքի ակցիա, որից դու վախենում ես, ապա ինչու՞ չես նստում նրանց հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Այսօր ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանակցությունների գնալ թշնամու հետ, մի մարդու հետ, ով հրամայել է սպանել հայ զինվորներին, գրավել հայկական տարածքները, ոչնչացնել Արցախը, նրա հոգևոր-մշակութային ժառանգությունը: Բայց, միևնույն ժամանակ, չի ցանկանում հանդիպել իր հայրենակիցների հետ", - նշել է քաղաքագետը։
Ընդ որում, փորձագետի համոզմամբ, գործող իշխանությունները, որոնք միտումնավոր պակասեցնում են բողոքի ակցիաների մասնակիցների թիվը, չեն կարողանա այդ գործոնն օգտագործել հակառակորդի հետ բանակցություններում։ "Եթե հենց իրենք ասեն, որ 100-200 մարդ է փողոց դուրս գալիս, և դրանով իսկ բողոքի ակցիաների գործոնը չօգտագործեն, ապա Իլհամ Ալիևն էլ կասի՝ արագ ստորագրիր պայմանագիրը, ինչ ես ձգձգում",- վստահ է Պողոսյանը։
Միեւնույն ժամանակ, անդրադառնալով հարցին, թե որտեղ է այն խնդիրների արմատը, որոնց այսօր բախվում է Հայաստանը, շատերը մեղադրում են Երեւանի դաշնակից Մոսկվային՝ անգործության համար, որը հանգեցրել է այս անելանելի վիճակին, Պողոսյանը, մասնավորապես, ասել է. "Հայ ժողովրդի այսօրվա բոլոր դժբախտություններում մեղավոր են միայն Հայաստանի կառավարողները":