Արմինֆո.Երեւանի Մարիոթ հյուրանոցում այսօր տեղի է ունեցել "Հայկական ժողովրդավարություն" համաժողովը, որին թույլ չեն տվել մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին եւ լրագրողներին:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Խորհրդարանականները հայտարարել են, որ մտադիր են համաժողովում ներկայացնել երկրում ժողովրդավարությանն առնչվող իրական իրավիճակը:
Իրավապահների հետ բանակցություններից հետո վերջիններիս հաջողվել է մտնել հյուրանոցի շենք, սակայն նրանց արգելել են մուտք գործել դահլիճ, որտեղ ընթանում էր միջոցառումը։ Արգելվել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը։
Դիմադրության շարժման կողմնակիցները սպասել են հյուրանոցի մուտքի մոտ: Հանրապետության հրապարակ են բերվել ոստիկանության մեծ ուժեր։ Նշենք, որ ավելի վաղ բողոքի շարժման մասնակիցները "R. I. P. Democracy in Armenia", "Silence in a Crime" եւ այլ գրություններով պաստառներով հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի եւ Լիտվայի նախագահների հանդիպումը: Ակցիայի նպատակը, ըստ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի, լիտվական պատվիրակության առջեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ բանակցություններ վարելու մանդատի բացակայության ցուցադրումն էր: