Արմինֆո. Կառավարության մայիսի 13-ի նիստում հավանության է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագրով կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։
ԵՏՀ կայքի համաձայն, համաձայնագիրը նախատեսում է անդամ պետություններում աշխատավորների գիտական աստիճանների մասին տրված փաստաթղթերի փոխադարձ ուղղակի ճանաչում՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: Ներկայումս աշխատանքի տեղավորման պետությունում գիտական աստիճանների ճանաչման համար անհրաժեշտ է անցնել ճանաչման գործընթաց, որը ԵԱՏՄ երկրներում տարբեր է բարդության եւ տեւողության աստիճանով: Դա բարդացնում է բարձրագույն գիտական որակավորմամբ աշխատողների տեղաշարժը ԵԱՏՄ շրջանակներում։ Համաձայնագրի նախագիծն ուղղված է ԵԱՏՄ պետություններում բարձր որակավորում ունեցող աշխատողների տեղափոխման և համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: