Արմինֆո."Հայաստանի Անմահ գունդ" հայրենակցական հասարակական կազմակերպությունը Երեւանում ակցիա կանցկացնի ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների:
Ժամը 11: 00 - ին Հաղթանակի զբոսայգում հավերժական կրակի մոտ բոլոր ցանկացողները կարող են
միանալ ակցիային եւ բարձրացնել իրենց հարազատների լուսանկարները: Նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաեւ Վանաձորում, Կապանում, Հրազդանում եւ Հայաստանի այլ քաղաքներում:
Նշենք, որ արդեն ավանդական դարձած "Անմահ գունդ" ակցիան Հայաստանի տարածքում անցկացվում է 2016 թվականից:
Նույն օրը ՝ մայիսի 9-ին, ժամը 15:00-ին, "Մոսկվա" կինոթատրոնում "Հայաստանի Անմահ գունդ" հասարակական կազմակերպությունը կցուցադրի "Պատերազմը հանուն հաղթանակի" վավերագրական ֆիլմը: Նախագիծը նվիրված է Մեծ Հաղթանակի 77-ամյակին, որտեղ պատմվում է այն գլխավոր իրադարձությունների եւ մարտերի մասին, որոնց մասնակցել է Խորհրդային Հայաստանի բանակը:
Ֆիլմը նկարահանվել է Հայրենական մեծ պատերազմի մասին հայ վետերանների հիշողությունների հիման վրա, որտեղ նրանք պատմում են մարտական գործողություններին իրենց անմիջական մասնակցության և խորհրդային բանակի միասնականության մասին: Միջոցառմանը հրավիրված են նաեւ մեծ հայրենականի վետերանները, դպրոցականներ եւ ուսանողներ Հայաստանից, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները: Սա Հայրենական մեծ պատերազմի վետերան հայերի մասին արդեն չորրորդ վավերագրական ֆիլմն է, որը պատրաստվել է Հայաստանի Անմահ գնդի կողմից եւ ուղղված է երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը: