Արմինֆո. Երեւանի մետրոպոլիտենի "Հանրապետության հրապարակ" կայարանում մայիսի 7-ին տեղի կունենա հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցահանդեսը կազմակերպվել է մետրոպոլիտենի ղեկավարության նախաձեռնությամբ եւ Հայաստանի ազգային պատկերասրահի աջակցությամբ՝ "Արվեստը մետրոյում" նախագծի շրջանակում:
Ցուցադրության մեջ տեղ են գտել 20-րդ դարասկզբի հայ իմպրեսիոնիստ նկարիչների գեղանկարչությունն ու գրաֆիկան: Դրանց թվում են Հովհաննես Տեր-Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի, Կարապետ Ադամյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի, Գրիգոր Շարբաբչյանի, Արսեն Շաբանյանի, Հովհաննես (Ժան) Ալազյանի դործերը։ Ցուցահանդեսի անցկացման ժամկետների մասին չի հաղորդվում: