Արմինֆո.ԱՄՆ-ը եւ Հայաստանը երկուշաբթի քաղաքացիական միջուկային էներգետիկայի բնագավառում ռազմավարական համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագիր կստորագրեն:
Ինչպես հաղորդում է Turan-ը, պետքարտուղար Բլինքենը եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում կանցկացնեն Պետական դեպարտաամենտում՝ նախքան շուշագրի ստորագրումը: Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։ Նման փաստաթուղթ ԱՄՆ-ը ստորագրել է մի շարք երկրների հետ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:
Միջուկային բնագավառում փոխըմբռնման հուշագրերը դիվանագիտական մեխանիզմներ են, որոնք ամրապնդում եւ ընդլայնում են ռազմավարական կապերը Միացյալ Նահանգների եւ գործընկեր երկրի միջեւ' հիմք ապահովելով քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ կառավարության, արդյունաբերության, ազգային լաբորատորիաների եւ ակադեմիական հաստատությունների փորձագետների միջեւ փոխգործակցության համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, ապրիլի 2-6-ը ՀՀ ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, որտեղ կմասնակցի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին, հանդիպումներ կունենա ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանտա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի եւ այլ գործընկերների հետ: Հանդիպումներ տեղի կունենան ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում։