Արմինֆո.Ռուսաստանի և Արևմուտքի միջև սառը պատերազմը, անկասկած, փոխակերպում է նաև նրանց միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը տարբեր տարածաշրջաններում, ընդհուպ, մինչեւ բոլորովին նոր կոնֆիգուրացիաների ձեւավորում: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաևսկին։
"Հասկանալի է, որ նման կոնֆիգուրացիաների ձեւավորման առիթն ու հիմքն Ուկրաինան է եւ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ։ Մասնավորապես, հենց նույն Հարավային Կովկասում մինչև Ուկրաինան Արևմուտքը, նույնիսկ ՌԴ-ի հետ բավական լարված հարաբերությունների պայմաններում, տարածաշրջանը ճանաչում էր ռուսական ազդեցության գոտի։ Համապատասխանաբար, համագործակցում էր Մոսկվայի հետ՝ որպես ղարաբաղյան հակամարտության հիմնական մոդերատորի։ Այսօր այդ կոնֆիգուրացիան արդեն չկա, իսկ Արևմուտքն իրեն դիրքավորում է արդեն որպես հիմնական արտաքին խաղացող՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ հակամարտությունում", - ընդգծել է նա։
Արձանագրելով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հաշվեկշռի խախտումը որպես կատարված փաստ՝ Նադեին Ռաեւսկին նշել է պատժամիջոցների առաջին ալիքից եւ ուղեկցող շոկային վիճակից ուշքի գալու Մոսկվայի ջանքերն ու փորձերը: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի թուլացումն այսօր ձեռնտու է բոլորին, առաջին հերթին՝ Թուրքիային։ Ըստ այդմ, այսօր նա դժվարանում է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի միանձնյա նախապատրաստման այս կամ այն միջնորդի հնարավորությունները։
Ըստ փորձագետի՝ այս կամ այն կերպ Ռուսաստանին հաշիվներից դուրս գրելն, առնվազն, վաղաժամ է։ Քանի որ, նույնիսկ, պատերազմը չի ստիպի ՌԴ-ին մոռանալ սեփական ազգային անվտանգության շահերի մասին և թույլ տալ ԵՄ-ին դառնալ միանձնյա մոդերատոր Հարավային Կովկասում։ Համապատասխանաբար, տարածաշրջանում ազդեցության համար ԵՄ-ի և ՌԴ-ի պայքարը կշարունակվի։
"Մոսկվան արդեն վճռականություն է ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության հարցում սեփական մոդերատորությունը շարունակելու հարցում և այն ամենում, ինչ վերաբերում է կողմերի միջև խաղաղության պայմանագրի սպասվող ստորագրմանը։ Եվ այն, թե որքանով դա նրան կհաջողվի, կախված է նաև Երևանից և Բաքվից, որոնք լիովին կարող են բանակցությունները շարունակել նաև ԵՄ հովանու ներքո։ Հատկապես՝ տարածաշրջանում այնտեղից խոստացված ֆինանսական ներարկումների ֆոնին։ Բայց իր գործիքներն ու ազդեցության մեխանիզմներն ունի, իհարկե, նաև ՌԴ-ը։ Համապատասխանաբար, Մոսկվան, կարծում եմ, ի զորու է արգելափակել իր շահերին հակասող ցանկացած գործընթաց", - ամփոփել է Նադեին Ռաեւսկին։