Արմինֆո.Մեր ընթացիկ խնդիրները մեծապես պայմանավորված են սեփական իրավունքների առջեւ հայ քաղաքական մտքի սարսափով։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։
"Այդ սարսափը, որը հանգեցնում է սեփական իրավունքների օտարման, հայ քաղաքական դասում այսօր չի ծագել։ Հայ քաղաքական միտքն ինքն է հայտնվել դրա պատանդի վիճակում, առնվազն, մեր նորագույն պատմության ողջ ընթացքում։ Դա իր դրսևորումն էր գտել 1918 թվին և, նույնիսկ, 1988 թվին Արցախյան ազատագրական շարժման արշալույսին։ Եվ սեփական իրավունքների այդ համատարած մերժումը շարունակվում է նաև այսօր", - կարծում է նա։
Մինչդեռ, հենց նույն Արցախի խնդրի հայանպաստ կարգավորումը, Սահակյանի կարծիքով, սկզբի համար ենթադրում է, որ Հայաստանի պարագայում պահանջում է սեփական ակնկալիքների ու պահանջների հստակ ձեւակերպում եւ արտահայտում: Մինչդեռ, արցախյան հիմնախնդրի վերջին ակտիվացման հենց սկզբից Երևանը ոչ մի անգամ չի հնչեցրել Արցախի վերաբերյալ սեփական մտադրությունները։ Եվ, նույնիսկ, Հայաստանի և Արցախի լիազոր մարմինների կողմից համատեղ որոշումների ընդունման պայմաններում Երևանը Հայաստանի և Արցախի միավորման անհրաժեշտություն չի հնչեցրել։
Սահակյանի գնահատմամբ, որպես նման քաղաքականության հետեւանք, Արցախն այսօր Եվրոպայի համար փոքր կետ է քարտեզի վրա։ Մինչդեռ, Հայաստանը բոլորովին այլ երևույթ է, առանձին տարածք։ Ինչը թույլ է տալիս Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի տարածքի մի մաս, իսկ նրա խնդիրները՝ բացառապես որպես հումանիտար։ Եվ հենց այդ պատճառով էլ հենց նույն Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր ակտիվորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ընթացիկ օրակարգը։
"Ուստի, ես բնավ համաձայն չեմ և հերքում եմ իրավիճակի նման տեսլականը։ Քանի որ իրադարձությունների ցանկացած զարգացում, որը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև նման խաղաղության պայմանագրի ստորագրման, հետագայում կհանգեցնի հերթական անխուսափելի պատերազմի։ Հենց որ Հայաստանը պաշտոնապես ստորագրի Արցախի նկատմամբ մեր իրավունքների մերժումը հաստատող փաստաթղթի տակ, այդ խնդիրը կդառնա Ադրբեջանի ներքին գործը։ Դրանով իսկ մենք մեր ձեռքով նախադրյալներ կամրագրենք ապագա հակամարտությունների համար", - ամփոփել է Սահակյանը։