Արմինֆո. ԱՄՆ-ն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կհանգեցնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ապրիլի 19-ին լրագրողներին հաղորդել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը ։ Ընդ որում, նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համատեղ աշխատանքին, նրանց միջեւ ուղիղ բանակցություններին աջաակցմանը՝ չլուծված հարցերի լուծում ոորոնելու համար:
"Եվրամիությունն արդեն շատ դրական քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, եւ ԱՄՆ - ն աջակցում է ԵՄ այդ նախաձեռնություններին", - ասել է Լիտցենբերգերը:
Ընդ որում, ամերիկացի դիվանագետը հավելել է, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ Ադրբեջանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները եղել է Հարավային Կովկասում անկախությանն ու ինքնիշխանությանը սատարող երկիր: Այդ տեսանկյունից Լիտցենբերգերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, որպես Ադրբեջանի երկարաժամկետ եւ ուժեղ բարեկամ, պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ազգամիջյան կապերի հաստատմանը, հաղորդակցությունների բացմանը: "Կցանկանայի տեսնել ամերիկյան ընկերությունների ակտիվ գործունեությունը վերականգնողական աշխատանքներում։ Որոշ ընկերություններ արդեն մասնակցում են այդ գործընթացին", - ասել է դեսպանը, հավելելով, որ ամերիկյան ընկերությունները մասնակցում են նաեւ տարածքների ականազերծման գործընթացին։