Արմինֆո. Հայաստանի ելքն առկա վիճակից աշխարհակարգի շարունակվող փոխակերպումներում է։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
"Կարևոր է նշել Արցախյան հարցի ավելի լայն շրջանակները, քան, պարզապես, հայ-ադրբեջանական խնդիրները։ Այս լույսի ներքո՝ հայ-ադրբեջանական հարթությունում Արցախի խնդրի քննարկումը կավարտվի առանց դրա լուծման հասնելու։ Մեզ դա, պարզապես, թույլ չեն տա, ինչի վառ օրինակն է Ուկրաինան։ Ողջ հարցն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է ամեն ինչ անել մեր հերթական պարտության ուղղությամբ", - կարծում է նա։
Այս լույսի ներքո՝ Դանիելյանը հիշեցրել է, թե ինչպես 2020 թվի աշնանը Հայաստանն ու Արցախը պատերազմը տանուլ տվեցին դեռ մինչեւ դրա սկսվելը՝ դիվանագիտության դաշտում ՝ դրա բացակայության հետեւանքով։ Վարչապետի գործողությունների հետևանքով, որն արել է հնարավորն ու անհնարինը, որպեսզի Հայաստանը պետությունների կոալիցիայի դեմ պատերազմը դիմավորի հպարտ մենության մեջ։ Նրա գնահատմամբ, այսօր կան բոլոր հնարավորությունները՝ պնդելու նման գործողությունների նպատամղված բնույթի մասին։
Այսօր, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Փաշինյանը, ըստ քաղաքագետի, իբր, փորձում է կանխել հերթական պատերազմը։ Սակայն, իրականում, նրա գործողությունները կավարտվեն նոր պատերազմով։ Արդեն ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջեւ, այլ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, չի բացառվում՝ այլ երկրների մասնակցությամբ։ Եվ այդ մեծ տարածաշրջանային պատերազմի ֆոնին Ուկրաինան կթվա սկիզբը։ Այս լույսի ներքո՝ Դանիելյանը նշել է, որ հենց Փաշինյանի առաջարկած, այսպես կոչված, խաղաղության օրակարգը սկիզբ դրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հակասական հայտարարություններին, որոնց արդյունքում այսօր Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից՝ ընդլայնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին։
"Փաշինյանը սկսեց փլուզել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ Դուշանբեում և Դուբայում Ալիևի հետ բանակցություններով։ Ինչին հաջորդեց նրա հակասական հայտարարությունների ու գործողությունների շարքը, իսկ Տավուշում՝ ռազմական սրացում, որն ավարտվեց Բաքվում պատերազմի կոչերով։ Փաշինյանն ամեն ինչ արեց 44-օրյա պատերազմի սկսվելու համար։ Բայց այսօր նրան իշխանությունից հեռացնելն առանց հասարակությանը հստակ այլընտրանք, առկա իրավիճակից երկրի դուրս բերման վերաբերյալ կարծիքներ ու ծրագրեր ներկայացնելու, անհնար է։ Առանց նման ծրագրերի իրավիճակը միայն կվատանա", - կանխատեսում է քաղաքագետը։