Arminfo.info



 Երկուշաբթի, 18 Ապրիլի 2022 14:10
Մարիաննա Մկրտչյան

Օսկանյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն իրավական տեսակետից կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվի որոշմանը

Օսկանյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն իրավական տեսակետից կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվի որոշմանը

Արմինֆո.Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։ Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին իր հերթական հոդվածում։

 

«Նախքան այս համեմատության մեջ խորանալը՝ միանգամից նշեմ, որ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև։

Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը։

Անվտանգության խորհրդի նիստն ընդլայնված էր. խորհրդի անդամներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից բացի՝ դրան մասնակցում էին Հայոց համազգային շարժման ընտրանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի: Այդ ժամանակ ես արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էի և նիստին հրավիրված էի որպես Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցող: Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար:

 

Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ:

 

Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից:

 

Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին:

 

Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»:

 

Պատասխանս հիմնված էր իմ այն համոզման վրա, որ մենք չէինք սպառել մեր դիվանագիտական հնարավորությունները և որ միգուցե այդ օրերին նպաստավոր չէին մեզ համար միջազգային պայմանները, բայց հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։

 

Առանցքային տարբերությունը այդ և այս օրերին այն է, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը առաջարկում էր զերծ մնալ կարգավիճակի քնարկումներից՝ այն թողնելով ապագային։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հակված է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

 

Եթե այդ օրերին Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։

 

Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։

 

Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։

 

Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։

 

Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը և կրկին հաստատեց նրա խորհրդարանը օրերս ընդունած հայտարարությամբ։

 

Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։

 

Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ միջազգային պայմանները նպաստավոր չեն, ապա աշխարհը հեղհեղուկ ու անորոշ է, քան երբևէ, և պարզապես, մեղմ ասած, միամտություն կլինի այս պայմաններում որոշակիացնել Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի։

 

Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայման․ այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները։

 

Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հայ ժողովրդի և Ադրբեջանի միջև», - ամփոփել է Օսկանյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը հայտարարել է հերթական հավաքի մասին
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Սլովենիայի գործընկերոջը հայտարարել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը Սլովենիայի գործընկերոջը հայտարարել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին
Իրանում չի հաջողվել առաջին փուլում նախագահ ընտրելԻրանում չի հաջողվել առաջին փուլում նախագահ ընտրել
Հայաստանը հաստատել է մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինՀայաստանը հաստատել է մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Փաշինյանն աշխատանքից ազատել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահինՓաշինյանն աշխատանքից ազատել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին
Ադրբեջանն ակտիվորեն բնակեցնում է Լաչինի միջանցքն ու Լեռնային ՂարաբաղըԱդրբեջանն ակտիվորեն բնակեցնում է Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղը
Հայաստանի քննչական կոմիտեն գնում է հակակառավարական հանրահավաքների կազմակերպիչների հետքերովՀայաստանի քննչական կոմիտեն գնում է հակակառավարական հանրահավաքների կազմակերպիչների հետքերով
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից մեկնաբանել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տեղեկությունըՄիջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից մեկնաբանել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տեղեկությունը
Բաքուն Երեւանից պահանջում է հրաժարվել միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից. «Տավուշը հանուն հայրենիքի»Բաքուն Երեւանից պահանջում է հրաժարվել միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից. «Տավուշը հանուն հայրենիքի»
Արարատ Միրզոյանը մասնակցել է Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում կայացած քննարկմանըԱրարատ Միրզոյանը մասնակցել է Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում կայացած քննարկմանը
"Հայաքվե"-ն հայտարարում է հունիսի 12-ին ոստիկանության ղեկավարության կողմից դիտավորյալ սադրանքի մասին
Մի խումբ եվրապատգամավորներ քննադատել են Մոսկվայի և Բաքվի արձագանքը հայ-ֆրանսիական զենքի գործարքինՄի խումբ եվրապատգամավորներ քննադատել են Մոսկվայի և Բաքվի արձագանքը հայ-ֆրանսիական զենքի գործարքին
Բագրատ Գալստանյանը և Բագրատ Գալստանյանը և "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ներկայացուցիչները եռօրյա այցով մեկնել են Սյունիք
Դեսպան. Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում, կախված է հայկական կողմիցԴեսպան. Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում, կախված է հայկական կողմից
Սերգեյ Փարաջանովի մասին Սերգեյ Փարաջանովի մասին "Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով" վավերագրական ֆիլմը կցուցադրվի "Ոսկե ծիրան" կինոփառատոնում
ԻԻՀ դեսպան. Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի ճանաչման հարցումԻԻՀ դեսպան. Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի ճանաչման հարցում
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի էթնիկ զտումն ԱրցախումԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի էթնիկ զտումն Արցախում
Politico պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում նպատակաուղղված քարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմPolitico պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում նպատակաուղղված քարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հայաստանը չի ստորագրի ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեն, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել է քարտուղարությունը․ԱԳՆՀայաստանը չի ստորագրի ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեն, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել է քարտուղարությունը․ԱԳՆ
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբՄարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Ջեյմս Օ Բրայեն. Մեզ խաղաղության պայմանագիրը պետք է նաև երթևեկություն ապահովելու համարՋեյմս Օ Բրայեն. Մեզ խաղաղության պայմանագիրը պետք է նաև երթևեկություն ապահովելու համար
Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծըԴրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը
Արարատ Միրզոյանը ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. Հայաստանը կտրականապես դեմ է պատերազմին և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանըԱրարատ Միրզոյանը ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. Հայաստանը կտրականապես դեմ է պատերազմին և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը
Հեղինակավոր Moody s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշըՀեղինակավոր Moody s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովԵրևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Բայրամով
Արարատ Միրզոյան. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և բացել սահմաններըԱրարատ Միրզոյան. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և բացել սահմանները
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը հավաք է հայտարարել  Սուրբ Աննա եկեղեցու բակում
Արցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան ծառայությունը շարունակել ՀՀ ազգային անվտանգության մարմիններումԱրցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան ծառայությունը շարունակել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում
Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ Երևանում տեղի կունենա Վարդապետին նվիրված համերգ՝  «Կոմիտաս՝ երաժիշտ  և բանաստեղծ» խորագրովԿոմիտասի 155-ամյակին ընդառաջ Երևանում տեղի կունենա Վարդապետին նվիրված համերգ՝  «Կոմիտաս՝ երաժիշտ  և բանաստեղծ» խորագրով
Լինել Եվրամիության մաս և դուրս գալ ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյանը Ռիգայում խոսել է Երևանի ձգտումների մասինԼինել Եվրամիության մաս և դուրս գալ ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյանը Ռիգայում խոսել է Երևանի ձգտումների մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2023 թվականին կրոնական ազատության մասին զեկույցը և ներկայացրել Հայաստանում առկա խնդիրներըԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2023 թվականին կրոնական ազատության մասին զեկույցը և ներկայացրել Հայաստանում առկա խնդիրները
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը Հայաստանի առաջնահերթությունների թվում է, ընդգծել է Ալեն Սիմոնյանը ՌիգայումԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը Հայաստանի առաջնահերթությունների թվում է, ընդգծել է Ալեն Սիմոնյանը Ռիգայում
ԵԽԽՎ-ում խորը մտահոգություն են հայտնել քաղաքական ընդդիմախոսին՝ ի դեմս Ավետիք Չալաբյանի, ճնշելու Հայաստանի իշխանությունների գործողությունների առնչությամբԵԽԽՎ-ում խորը մտահոգություն են հայտնել քաղաքական ընդդիմախոսին՝ ի դեմս Ավետիք Չալաբյանի, ճնշելու Հայաստանի իշխանությունների գործողությունների առնչությամբ
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր ավանդույթ է բերում
Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշըՀայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը
Զատուլինը բացահայտ սուտ է որակել Արցախի մասով ՌԴ-ին ուղղված ՀՀ ԱԽ քարտուղարի մեղադրանքըԶատուլինը բացահայտ սուտ է որակել Արցախի մասով ՌԴ-ին ուղղված ՀՀ ԱԽ քարտուղարի մեղադրանքը
ԱՄՆ Պետդեպարտամենտում պատմել են Օ  Բրայենի Հարավային Կովկասի երկրներ այցելելու նպատակների մասինԱՄՆ Պետդեպարտամենտում պատմել են Օ Բրայենի Հարավային Կովկասի երկրներ այցելելու նպատակների մասին
Մարիա Զախարովա. Փարիզն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի և նրա ժողովրդի շահերով, այլ ձգտում է Երևանն օգտագործել սեփական կոնյեկտուրային նպատակներին հասնելու համարՄարիա Զախարովա. Փարիզն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի և նրա ժողովրդի շահերով, այլ ձգտում է Երևանն օգտագործել սեփական կոնյեկտուրային նպատակներին հասնելու համար
ՌԴ Դաշնության խորհրդում արձագանքել են Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությանըՌԴ Դաշնության խորհրդում արձագանքել են Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությանը
Հայ ուսանողներն առաջնագծում կներգրավվեն ինժեներական աշխատանքներում. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջարկըՀայ ուսանողներն առաջնագծում կներգրավվեն ինժեներական աշխատանքներում. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջարկը
Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը  Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը  
Հայ խորհրդարանականները լատվիացի գործընկերներին խնդրել են աջակցել Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցումՀայ խորհրդարանականները լատվիացի գործընկերներին խնդրել են աջակցել Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում
Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարարության քրեական գործի մասին. կամ Գլխավոր դատախազությունը քրեական գործը կարճել է  առանց պետությանը պատճառված վնասի փոխհատուցման, կամ վնաս չի եղելՎահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարարության քրեական գործի մասին. կամ Գլխավոր դատախազությունը քրեական գործը կարճել է  առանց պետությանը պատճառված վնասի փոխհատուցման, կամ վնաս չի եղել
Անկարան գոհունակություն է հայտնում Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշման կապակցությամբ. ԷրդողանԱնկարան գոհունակություն է հայտնում Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշման կապակցությամբ. Էրդողան
ԱՄՆ կոնգրեսականները Պետդեպարտամենտի ղեկավարին կոչ են արել ուշադրություն դարձնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանըԱՄՆ կոնգրեսականները Պետդեպարտամենտի ղեկավարին կոչ են արել ուշադրություն դարձնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը
Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք "Սլավյանսկի բազար" միջազգային մրցույթին
Հայաստանի ԱԽ քարտուղարը Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համարՀայաստանի ԱԽ քարտուղարը Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը 96% - ից նվազել է մինչև 10%-ից պակաս. ԱԽ քարտուղարՀայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը 96% - ից նվազել է մինչև 10%-ից պակաս. ԱԽ քարտուղար
Բաքուն առայժմ չի արձագանքել սահմանին միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին. ՀՀ ԱԽ քարտուղարԲաքուն առայժմ չի արձագանքել սահմանին միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին. ՀՀ ԱԽ քարտուղար
ՀՀ ԱԽ քարտուղար. Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթըՀՀ ԱԽ քարտուղար. Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը
Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը Բաքվում COP29 գագաթնաժողովից հետո. ՀՀ ԱԺ պատգամավորԱդրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը Բաքվում COP29 գագաթնաժողովից հետո. ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ օմբուդսմեն. Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբՀՀ օմբուդսմեն. Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ
Կալասը կփոխարինի Բորելին ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. ԶԼՄԿալասը կփոխարինի Բորելին ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. ԶԼՄ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին
Արդյո՞ք Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել էր Նոր Նորք համայնքի ղեկավարի այցը Ուկրաինայի Բուչա քաղաքԱրդյո՞ք Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել էր Նոր Նորք համայնքի ղեկավարի այցը Ուկրաինայի Բուչա քաղաք
Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախՀատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ումC360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր. աղբյուրՀայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր. աղբյուր
Քաղաքական գործիչ. Հայաստանի ներկայիս կառավարիչները, գործնականում, ոչ մի արտաքին քաղաքական օրակարգ չունենՔաղաքական գործիչ. Հայաստանի ներկայիս կառավարիչները, գործնականում, ոչ մի արտաքին քաղաքական օրակարգ չունեն
"Տանգո երկուսով են պարում". սենատորը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"