


Արմինֆո. ՌԴ Պետական դուման ապրիլի 5-ի լիագումար նիստում վավերացրել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության շուրջ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Արձանագրությամբ սահմանվում է "համակարգող պետություն" հասկացությունը, եւ նախատեսվում է, որ դրա հովանու ներքո ստեղծվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում կիրառելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել էր վավերացնել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի մասին արձանագրությունը, որն ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։ Փոփոխությունները մտցվում են կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագրում եւ նախատեսում են ՀԱՊԿ-ի միջոցով միացյալ ուժերի ներգրավում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններում:



