Արմինֆո.Անկախ ուղեկցող բոլոր հանգամանքներից, սպառնալիքներից, Հայաստանի և Արցախի Ազգային անվտանգության մարտահրավերներից, անկախ ներկայիս աշխարհաքաղաքական հանգամանքներից, անհրաժեշտ է հասկանալ, որ ադրբեջանա-թուրքական հերթական հարձակումը լրջագույն հետևանքներ կունենա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Հետևանքները պայմանավորված են Արցախի հայկական մնացող տարածքների ՝ Մոսկվայի և նրա խաղաղապահների մանդատին փաստացի ենթակայությամբ։ Համապատասխանաբար, պատերազմի պատասխանատվությունը եւս կրելու է Մոսկվան։ ՌԴ-ն իր վրա է վերցրել խաղաղապահ մանդատ՝ դրանից բխող բոլոր միջազգային պարտավորություններով, համապատասխանաբար, հենց նա՝ որպես գերտերություն, պատասխանատու է տվյալ տարածքում պատերազմ թույլ չտալու համար։ Մոսկվան պատասխանատու է արցախցիների անվտանգության համար՝ մնացած աշխարհի առջև", - ընդգծել է նա։ Այս լույսի ներքո՝ վերլուծաբանն ընդգծել է, որ այդ թվում հենց ՌԴ խաղաղապահ մանդատն է կանխում արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություններ ու քաղաքականություն իրականացնելու Ադրբեջանի ձգտումը, որոնք ենթակա են Հաագայի տրիբունալի իրավասությանը: Եվ նման ցեղասպանական գործողությունների կանխումը երաշխավորելու անկարողության դեպքում ՌԴ-ն, ինքնաբերաբար, դառնում է դրանց մասնակից։ Էթնիկ զտումների մասնակից, որի մասին վերջերս անսպասելիորեն խոսել է անգամ ՀՀ վարչապետ Փաշինյանը։ Զտումներ, որոնք Ռուսաստանի համար, որպես գերտերության, հզոր աշխարհաքաղաքական հարվածի էֆեկտ կունենան։
Համանման հանգամանքները, ըստ Սարոյանի, դեր են խաղում նաև Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հեռանկարի դեպքում։ Հատկապես՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրա կարծիքով, նույնիսկ, Հայաստանի պաշտպանությամբ Մոսկվայի շահագրգռվածության բացակայությունը բնավ չի չեղարկում Երեւանի հանդեպ նրա միջազգային պարտավորությունները։ Ինչը ՌԴ-ի համար հղի է լուրջ հետևանքներով և հեղինակության կորստով, եթե այդ սցենարն, այնուամենայնիվ, տեղի ունենա։
"Հայ ազգի գոյության սպառնալիքը պայմանավորված է կոնկրետ պետությունների ցեղասպանական քաղաքականությամբ։ Եվ միջազգային հանրությունը մինչ օրս այդպես էլ չի կարողացել լուծել Հայոց ցեղասպանության հարցը և չի կարող դուրս գալ դրա բեռան տակից։ Եվ ահա, հայ ժողովրդի նկատմամբ նաև երկրորդ ցեղասպանության իրագործման հեռանկարն ինքնըստինքյան վերածվում է, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության և, մասնավորապես, գերտերությունների խնդրի։ Հասկանալի է, որ նույն հայկական էթնոսի նկատմամբ նման ցեղասպանություն կարող է իրագործվել բացառապես նրանց լուռ համաձայնության պայմաններում։ Իսկ, հաշվի առնելով աշխարհում նման նախադեպի բացակայությունը, մենք պետք է մի կողմ դնենք սեփական վախերը և, վերջապես, հասկանանք, որ թուրքերի և ադրբեջանցիների կողմից երկրորդ ցեղասպանության իրագործումն, այսպես ասենք, այնքան էլ հեշտ չի լինի", - համոզված է նա։
Նման իրողություններն ու հեռանկարները, Սարոյանի կարծիքով, հայությանը հնարավորություն են տալիս դադարեցնել երկար տարիների լռություն խաղալը՝ պայմանավորված սեփական վաախերով։ Եվ, վերջապես, սկսել աշխարհի հետ շփվել բոլորովին այլ դիրքերից: Դիրքերից, որոնց հիմքում ընկած է real Politik-ը, այլ ոչ թե դրսից պարտադրված արհեստական ֆոբիաները։ Դիրքերից, որոնք թույլ են տալիս ներգործություն ունենալ այս կամ այն պետության եւ, ընդհանրապես, միջազգային հանրության վրա: Առնվազն՝ հայության շահերին վերաբերող մասով