Արմինֆո.Ի տարբերություն 44-օրյա պատերազմին վերջ դրած եռակողմ հայտարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կկնքվի արդեն ոչ ՌԴ հովանու ներքո։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպելու է Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք, որ այցի նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ալիևի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը։
"Այս լույսի ներքո կարևոր եմ համարում հատկապես ընդգծել, որ Արևմուտքի քաղաքականության հայ-ադրբեջանական վեկտորում ԵՄ խաղաղ նախաձեռնությունները տեղի են ունենում ուկրաինական վեկտորի հետ զուգահեռ և, անկասկած, դրահետ փոխկապակցված։ Եվ դրանց միջև պատճառահետևանքային կապի աննկասկած բացակայությունը տվյալ դեպքում Արևմուտքի աչքում բացարձակապես ոչ մի դեր չի խաղում։ Մոսկվայի արձագանքը տեղի ունեցածին առայժմ անհասկանալի է։ Կարելի է ասել, որ ԵՄ կովկասյան նախաձեռնությունները ՌԴ-ի կողմից հատուկ հակազդեցության չեն հանդիպում։ Վերջինս թույլ է տալիս ենթադրել, որ Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխությունն առանց ՌԴ-ի մասնակցության՝ Ուկրաինայի ֆոնին բնական և, նույնիսկ, սպասելի է թվում", - նկատել է նա։
Ընդ որում, Մալաշենկոն ակնհայտ է համարում ակնկալվող խաղաղության գնի էական տարբերությունները այդ գործընթացի մասնակիցների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Ինչը, նրա կարծիքով, խաղաղ գործընթացի հիմնական մոդերատորի՝ ԵՄ-ի համար, լավագույն դեպքում, երկրորդական նշանակություն ունի։ Վերլուծաբանի կարծիքով, Բրյուսելի համար գլխավորը սեփական շահն է, որն արտահայտվում է Հարավային Կովկասում ամրապնդվելու, որոշ տարածաշրջանային գործընթացների կառավարումը իրեն ենթարկելու ձգտումով եւ, իհարկե, այդ ամենին հասնել Մոսկվայի ներկայության եւ միջնորդության թուլացման հաշվին:
"Եվ միանգամայն բնական է, որ ի թիվս այլ բաների, ԵՄ-ն, առաջին հերթին, փորձում է այդ նպատակին հասնել տարածաշրջանում ՝ Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի առաջխաղացման և ստորագրման միջոցով։ Եվ դա՝ ՌԴ-ի մասնակցությամբ երկու եռակողմ հայտարարությունների և դրանք կյանքի կոչելու հանձնաժողովի գոյության ֆոնին։ Եվ ես բացարձակապես չեմ բացառում Փաշինյան-Ալիև որոշակի պայմանավորվածությունների ձեռք բերումը Շառլ Միշելի ձևաչափով ։ Որոնց իրագործմանը հետագայում կմիանա արդեն ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես դա ցանկանում է Հայաստանը", - ամփոփել է ռուսաստանցի վերլուծաբանը։