Արմինֆո.Հարավային Կովկասի օրինակով հնարավոր է թվում արձանագրել, որ Արևմուտքն այսօր Ռուսաստանի դեմ պայքարում է բնավ ոչ միայն տնտեսական գործիքներով։
Գործը բոլորովին չի սահմանափակվում տնտեսական պատերազմով, հարվածի տակ են հայտնվել բոլոր ոլորտները, որտեղ ռուսական ազդեցություն է նկատվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, "Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ" ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։
"Ադրբեջանի առաջարկների առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ-ին Հայաստանի դիմումը, Հարավային Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի ակտիվացումը, Փաշինյանի այցը Փարիզ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարի զրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, այդ ամենը միանգամայն սպասելի էր։ Մենք շատ լավ հասկանում ենք ՌԴ-ին բոլոր հնարավոր վեկտորներում հնարավորինս թուլացնելու Արևմուտքի ձգտումը։ Այդ լույսի ներքո՝ այնտեղ այսօր փորձում են իրենց վրա վերցնել նաև Հարավային Կովկասում խնդիրների քաղաքական լուծման նախաձեռնությունը", - ընդգծել է նա։
Վերլուծաբանի կարծիքով ՝ Մոսկվայում այդ ամենը շատ լավ են տեսնում, վերլուծում, հետեւություններ անում, բայց, միևնույն ժամանակ, բավականին վստահ են իրենց պահում։ Առաջին հերթին, ելնելով հարավկովկասյան վեկտորում Արևմուտքի գործողությունները որպես դրանց հաջողության գրավական արագացնելու անհրաժեշտությունից։ Մինչդեռ, ըստ Լուկյանովի, գործողությունների արագությունն Արևմուտքի քաղաքականության առանձնաշնորհ չէ։ Արձանագրելով Ուկրաինայում պատերազմի ավարտի հեռանկարների և կովկասյան հեռանկարների միջև փոխկապակցվածության առկայությունը՝ նա նշել է Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության համահարթեցման, ԵԱՀԿ ՄԽ-ից նրա դուրս գալու, համապատասխանաբար, տարածաշրջանից նրա հեռանալու անհնարինությունը տեսանելի հեռանկարում:
Արձանագրելով ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև ՌԴ շահերի և ազդեցության այլ ոլորտներում հնարավորինս հաստատվելու Արևմուտքի ձգտումը՝ Լուկյանովը դրանց թվում նշել է Հարավային Կովկասը՝ որպես շատ կարևոր, առաջնային, ռազմավարական տարածաշրջան, որը, ի թիվս այլ բաների, պարունակում է աշխարհատնտեսական զարգացման մեծ ներուժ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ուղղությամբ: Ինչով նաեւ պայմանավորված է աշխարհաքաղաքական պայքարը տարածաշրջանի համար, որի մեջ, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մխրճվում Արևմուտքը։
"Տանուլ տալով 44-օրյա պատերազմը, ինչը հանգեցրեց ԵԱՀԿ ՄԽ-ի գործունակության կորստի, Արևմուտքը, փաստորեն, զրկվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցությունից։ Եվ ահա հիմա փորձում է վերականգնվել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցություն հաստատելու միջոցով։ Բայց առկա իրողությունները, որոնք ձեւավորվել են, այդ թվում, 44 օրերի արդյունքներում, այնքան էլ հեշտ չի լինի չեղարկել: Ռուսաստանը տարածաշրջանում ունի ներկայություն, հարաբերություններ նրա երկրների հետ, որոնք չեզոքացնելը, այսպես ասենք, շատ դժվար կլինի։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն ապավինում են Ուկրաինայի պատերազմին, փորձում են դրանից օգտվել, բայց պատերազմը ժամանակավոր երևույթ է։ Համապատասխանաբար, ես չեմ կարծում, որ նրանց հաշվարկները տեղին են, առավել ևս, իրագործման մեծ շանսեր ունեն", - ամփոփել է վերլուծաբանը։