Արմինֆո.Հետխորհրդային տարածքում այժմ ծավալվում է երկու ընտրությունների պայքար՝ Ռուսաստանի հետ միասին մեկուսացման եւ Ուկրաինայի հետ քաղաքակիրթ աշխարհ դուրս գալու միջեւ:
Եվ ապագայում անխուսափելիորեն այդ ընտրության առջև կհայտնվենք նաև մենք։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանուն հանրապետության" կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ "Տեղի ունեցող իրադարձությունների էությունը հետխորհրդային տարածքի երկու առաջատարների պայքարն է։ Եվ այդ պայքարում Ուկրաինայի հետևում կանգնած է Արևմուտքը, իսկ Ռուսաստանն այսօր մեկուսացված է ողջ քաղաքակիրթ աշխարհից։ Եվ ես շատ կուզենայի ընդգծել Հայաստանի համար ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներն Ադրբեջանի հետ հակամարտության արեալին հանգեցնելու սխալականությունը։
Ընդ որում՝ հույզերի վրա կառուցված։ Ուկրաինայի իրադարձությունները Հայաստանի հետ ունեն ուղղակի, այլ ոչ թե միջնորդավորված կապ: Իսկ դրանց հետեւանքները մեզ համար բոլորովին չեն սահմանափակվում թուրք-ադրբեջանական սպառնալիքի ակտիվացման հեռանկարով", - նկատել է նա։
Բաբաջանյանի գնահատմամբ՝ այս ֆոնին Երևանին անհրաժեշտ է հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ՝ զուգահեռաբար պահպանելով հարաբերություններն Արևմուտքի հետ ՝ Ուկրաինայի հարցում ներկայիս չեզոքությունը պահպանելու միջոցով։ Նրա կանխատեսմամբ, ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի օգտին Հայաստանի ընտրության դեպքում երկիրը կարող է կորցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ աջակցություն ստանալու հնարավորությունը: Այս լույսի ներքո՝ քաղաքական գործիչը տեսնում է իրադարձությունների ծավալման ցանկացած հնարավոր տարբերակների եւ վարկածների քննարկման անհրաժեշտություն:
Նշելով Արևմուտքի կողմից Ուկրաինայի հարցում "կողմնորոշվելու" պահանջների բացակայությունը՝ Բաբաջանյանը, միաժամանակ, նկատել է Հայաստանին որեւէ առաջարկի բացակայությունը։ Նրա գնահատմամբ ՝ Արևմուտքում Հայաստանի վերաբերյալ բովանդակության, օրակարգի բացակայությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև Երևանի մեղքով։ Այս լույսի ներքո նա հիշեցրել է 44-օրյա պատերազմի արդյունքում Արեւմուտքից հնչած առաջարկների մասին, որոնք ուղղված էին Երեւանի կողմից անվտանգության եւ պաշտպանական համագործակցության ոլորտում հստակ օրակարգի ձեւավորմանը:
"Անձամբ՝ ես, հնարավորություն եմ ունեցել համոզվելու ԱՄՆ-ի կողմից նման պատրաստակամության հարցում։ Եվ, իհարկե՝ Ֆրանսիայի: Բայց, դրան ի պատասխան Երեւանի հատուկ նախաձեռնողականություն ես այդպես էլ չտեսա։ Եվ ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչպես մենք, նույնիսկ, չփորձեցինք Ֆրանսիայի հետ արդեն առկա բարի, բարեկամական հարաբերությունները կապիտալիզացնել իրավապայմանագրային հիմքի։ Հայաստանը չունի որևէ փաստաթուղթ, որն ամրագրում է հարաբերությունները մի երկրի հետ, որը բազմիցս ցույց է տվել իր բարեկամությունն ու մեր երկրին աջակցելու ձգտումը։
Համոզված եմ, որ հյուսիսից եկող ոչ մի սպառնալիք չպետք է խոչընդոտի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա հարաբերությունների ամրագրմանը թղթի վրա՝ ռազմավարական գործընկերության պայմանագրի տեսքով, որն ի թիվս այլ բաների ունի պաշտպանական բաղադրիչ։ Դա է պահանջում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովմանն առնչվող իրավիճակը։ Դա են պահանջում Հայաստանի շահերը", - ամփոփել է Բաբաջանյանը։