Արմինֆո. Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ:
Երկրորդ փուլում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ԱԺ 71 պատգամավոր։ Բոլորը "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ներկայացուցիչներն են։
Նախօրեին երեկոյան Հայաստանի խորհրդարանը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չէր կարողացել առաջին փուլում հանրապետության նախագահ ընտրել Վահագն Խաչատուրյանին: Քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, նրանք բոլորը պաշտպանել էին միակ թեկնածուին։ Միաժամանակ, առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է 81 ձայն, իսկ Խաչատուրյանին առաջադրած իշխող կուսակցությունն ունի 71 մանդատ: "Պատիվ ունեմ" եւ "Հայաստան" խմբակցությունները բոյկոտել են նախագահի թեկնածության քննարկումը, "որպեսզի որեւէ կերպ չմասնակցեն նախագահական ընտրություններին":
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել։ Փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձանագրություն էր ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունների ավարտի մասին: