


Արմինֆո. Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ գործողությունը դադարեցնելու և զորքերը դուրս բերելու մասին բանաձևի քվեարկության ժամանակ։
Նախօրեին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հինգերորդ արտակարգ նստաշրջանի եւ դրան հաջորդած քվեարկության ընթացքում Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունման "կողմ" է քվեարկել ը 141 պետություն, դեմ է արտահայտվել հինգ երկրիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, ԿԺԴՀ-ը եւ Էրիթրեան: 35 երկիր ձեռնպահ է մնացել, այդ թվում ՝ Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը, Կուբան, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ այլն:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի նորաթուխ դաշնակից Ադրբեջանը, ընդհանրապես, չի մասնակցել քվեարկությանը։ Իսկ մյուս գործընկերը՝ Թուրքիան, աջակցել է այդ փաստաթղթի ընդունմանը։
Ընդ որում, նշվում է, որ փաստաթուղթը պարտադիր իրավաբանական ուժ չունի ։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր կարծիքն էր հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հեռացնելու հավանականության մասին: Համապատասխան հարցին ի պատասխան նա հայտարարել է, որ նման մեխանիզմ գոյություն չունի ։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Նա նշել է, որ դրա պատճառը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարների կողմից օգնության խնդրանքներն են:



