Արմինֆո. Ուկրաինան Վրաստանից հետ է կանչում դեսպան Իգոր Դոլգովին՝ խորհրդատվությունների համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
"Մեզ օգնել ցանկացող կամավորների համար արգելքների, պատժամիջոցների նկատմամբ ոչ բարոյական դիրքորոշման համար", - ասել է Ուկրաինայի առաջնորդը տեսաուղերձում:
Զելենսկու ասելով, Ուկրաինան խորհրդատվությունների համար հետ է կանչում դեսպանին նաեւ Ղրղզստանից ՝ այդ երկրի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու պատճառով:
Զելենսկին ասում է, որ ուկրաինացի դիվանագետներն այժմ "իրականացնում են արդար եւ բացարձակապես անհրաժեշտ որոշումներ այն երկրների նկատմամբ, որոնք դրժել են իրենց խոսքը եւ միջազգային իրավունքը":
Ուկրաինայում ռուսական գործողության սկսվելուց հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային շահերն ու ժողովրդի շահերը, չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին: Այդ դիրքորոշման պատճառով Թբիլիսիի կենտրոնում հազարավոր մարդիկ պահանջել են նրա հրաժարականը։
Նախօրեին մի խումբ կամավորներ Վրաստանից, Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ, փորձել են չարտերային չվերթով Թբիլիսիից մեկնել Լեհաստան, որպեսզի համալրեն ուկրաինական բանակի շարքերը: Հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Կացարավան Formula հեռուստաալիքին պատմել է, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել վայրէջք կատարել այն ինքնաթիռին, որով կամավորները պետք է մեկնեին Ուկրաինա, հաղորդում է "Էխո Կավկազա" - ն: