
Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ տեղի է ունեցել Հայաստանի ուկրաինական համայնքի բողոքի ակցիա՝ կապված Ուկրաինայի ինքնիշխան տարածք ՌԴ ռազմական ներխուժման հետ:
Չնայած ակցիայի մասնակիցների սակավությանը՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ հավաքված Հայաստանի ուկրաինական համայնքի ներկայացուցիչները կարեւոր են համարում սատարել Ուկրաինային "այն ճակատում, որտեղ դա կարող են անել խաղաղ քաղաքացիները":
Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում խաղաղ ակցիայի մասնակից Ելենա Շևչուկը նշել է, որ այսօր Հայաստանում ուկրաինացիներն այդ կերպ բողոք են հայտնում ընդդեմ Ռուսաստանի ռազմական միջամտության Ուկրաինայի ինքնիշխան տարածքում: «Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք կողմ ենք, որ ուկրաինացիներն իրենք որոշեն իրենց ճակատագիրը, և եկել ենք այստեղ՝ ագրեսիային դիմակայելու համար, ցույց տալու թե Հայաստանին, թե աշխարհին, որ Հայաստանի ուկրաինացիները սատարում են Ուկրաինային։ Սա այն է, ինչ ես կարող եմ անել այս պահին: Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է", - ասել է նա։ Ընդ որում, բողոքի ակցիայի մասնակիցն ընդգծել է, որ այսօր Ուկրաինան ստիպված է պաշտպանվել, եւ պաշտպանության միջոցները պետք է լինեն ոչ պակաս կոշտ, քան հարձակման միջոցները: "Բայց ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական։ Ժողովուրդները, որոնք խաղաղության կողմնակից են, նույնպես պետք է աջակցեն մեզ, պետք է դուրս գան եւ արտահայտեն իրենց դիրքորոշումը", - նշել է Շեւչուկը:
Ակցիայի մասնակիցներից Ալեքսանդր Օլինսկին, ով անցյալ տարի Լուգանսկից տեղափոխվել է Հայաստան, նշել է, որ նման ակցիաներ պետք է տեղի ունենան ողջ աշխարհում: «Մենք՝ շարքային քաղաքացիներս, ովքեր պաշտպանում են խաղաղությունը, պետք է դուրս գանք նման ակցիաների եւ ցույց տանք, որ եթե ինչ-որ մեկը պատերազմի կողմնակից է, ապա մենք կողմ ենք խաղաղությանը: Եվ դրա համար պետք է պայքարել, գոնե, այդպես", - ասել է նա։
Բողոքի ակցիայի մասնակիցներին միացած Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն ընդգծել է, որ ուկրաինական համայնքի այսօրվա նախաձեռնությանն իրենց մասնակցությունը աջակցություն է խաղաղությանը, ճշմարտությանն ո արդարությանը:
Խաղաղ ակցիայի ավարտին ռուսական դեսպանատան մոտ հավաքվածները կատարել են Ուկրաինայի եւ Հայաստանի օրհներգերը: