Արմինֆո. Հայաստանի միացումը Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությանն՝ առանց Հարավային Կովկասի մյուս երկրների, անիմաստ մտահղացում է թվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել GSAC ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Գելա Վասաձեն։
"Տեսականորեն նման միացում, իհարկե, հնարավոր է նաև առանց Վրաստանի, բայց՝ գոնե Ադրբեջանի հետ։ Եվ, իմ կարծիքով, միութենական պետություն Հայաստանի և Ադրբեջանի մտնելու հարց կառաջանա Բաքվի՝ ռուսական ազդեցության գոտում հայտնվելուն զուգընթաց։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՌԴ հետ համագործակցության մակարդակն այստեղ առանց այդ էլ բավական բարձր։ Այդ լույսի ներքո՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը չի կարող լինել Երեւանի օրակարգում, պարզապես, այն պատճառով, որ այն չկա Մոսկվայի օրակարգում", - նշել է նա։
Ըստ վերլուծաբանի, այսօր Ռուսաստանը բոլորովին չի ձգտում Հայաստանը տեսնել Բելառուսի հետ միութենական պետությունում՝ բացառապես երեք երկրների կազմով դրա ստեղծման անիմաստ լինելու պատճառով։ "Դա՝ այսօր: Թե ինչ կլինի վաղը՝ մենք չգիտենք։ Այս լույսի ներքո՝ իսկապես միութենական պետություն ստեղծելու համար Մոսկվային անհրաժեշտ է Ուկրաինան։ Կամ՝ գոնե դրա մի մասը: Ինչպես նաեւ Ղազախստանը", - կարծում է Վասաձեն։
Չհաշված, որ այսօր խոսք է գնում Խորհրդային Միության խմբագրված տարբերակի ստեղծման մասին, վրացի վերլուծաբանը, միաժամանակ, ընդգծել է, որ դեռ մի տաս տարի առաջ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Պուտինը ՆԱՏՕ-ին վերջնագիր կներկայացնի Լեհաստանից զորքերը հեռացնելու պահանջով կամ Ռուսաստանին կմիացնի Ղրիմը: Այս լույսի ներքո՝ նա կարծում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է բավականին արագ, ինչը, սակայն, բոլորովին չի բացառում տեսանելի ապագայում ՌԴ ինտեգրացիոն թափի պարագծային կտրուկ աճը։
"Պետք է հիշել նաեւ տարածաշրջանում Եվրամիության շահագրգռվածության մասին, Երեւանի եւ Բաքվի միջեւ խնդիրների կարգավորման գործում նրա ներկայիս դերի մասին։ Թուրքիայի դերի մասին, հատկապես, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների համատեքստում։ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում իսկապես վիթխարի է, սակայն ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ կլինի մի քանի տարի անց հենց Ռուսաստանի հետ։ Եվ միանգամայն հնարավոր է, որ Պուտինից հետո Մոսկվայում "միութենական" գաղափարներից հրաժարվեն միանգամայն ինքնուրույն։ Նույն կերպ հայտնի չէ, թե ինչ կլինի Թուրքիայի հետ Էրդողանից հետո, ինչպես նաեւ իր էությամբ բավական ոչ միատարր ԵՄ տարբեր թեւերի հետ", - նշել է վերլուծաբանը։
Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակն, ընդհանուր առմամբ, Վասաձեն գնահատում է որպես միանգամայն անկանխատեսելի։ Առաջին հերթին՝ այն լույսի ներքո, որ հակամարտության կողմերը գիտակցաբար գնում են դրա սրման և բարձրացնում խաղադրույքները, մինչդեռ, մեծ պատերազմի սցենարը ձեռնտու չէ ոչ մեկին։ Իսկ Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի գործողություններն ու ծրագրերը, նույնպես, կախված են իրավիճակի զարգացումից, այսինքն, իրավիճակային բնույթ են կրում։