Արմինֆո.ԵՄ-ում ողջունել են Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների հանձնումը Հայաստանին։
"Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Դա կարեւոր մարդասիրական ժեստ է անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած քառակողմ հանդիպումից հետո", - գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր ադրբեջանական գերությունից վերադարձված զինծառայողների անունները: Ըստ ԶԼՄ-ների, նրանց մի մասը 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ գերեվարված զինծառայողներ են: