Արմինֆո. Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական և տնտեսական սպառնալիք են ներկայացնում Հայաստանի համար։ Այդ մասին են վկայում Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն անցկացվել է Հայաստանում 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Հետազոտության վիճակագրական սխալի մակարդակը, որն ընդգրկել է 1512 հարցվածների ողջ երկրում, կազմում է + / - 2,5 տոկոս:
Այն հարցին, թե որ երկու երկրներն են Հայաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը, հարցվածների 90 տոկոսը նշել է Թուրքիան, 77 տոկոսը՝ Ադրբեջանը։ Որպես Հայաստանի համար քաղաքական սպառնալիք նշված երկրների թվում են Ռուսաստանը՝ 15%, Մեծ Բրիտանիան՝ 3%, Իսրայելը՝ 2%, ԱՄՆ-ը՝ 2%, Վրաստանը՝ 1%։
Թուրքիան և Ադրբեջանը, ՀՀ քաղաքացիների կարծիքով, նաև ամենամեծ տնտեսական վտանգն են ներկայացնում Հայաստանի համար։ Ի պատասխան հարցին, թե որ երկու երկրներն են Հայաստանի համար առավել տնտեսական սպառնալիք ներկայացնում, հարցվածների 68%-ը նշել է Թուրքիան, 52%-ը՝ Ադրբեջանը, 17%-ը' Ռուսաստանը, 10%-ը' Վրաստանը, 4%-ը' Իրանը: ԱՄՆ-ը, Չինաստանը եւ ԵՄ-ն նշել են հարցվածների 1-ական տոկոսը:
Այն հարցին, թե որ երկրներն են առավել մեծ սպառնալիք ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, 88 տոկոսը նշել է Թուրքիան, 81 տոկոսը՝ Ադրբեջանը, 11%-ը՝ Ռուսաստանը: ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի կողմից սպառնալիք են տեսնում հարցվածների, համապատասխանաբար, 2-ական տոկոսը, իսկ 1-ական տոկոսը՝ Վրաստանի և Ֆրանսիայի կողմից։
Ընդ որում, հարցին, թե որ երկրների հետ հարաբերությունները պետք է բարելավել Հայաստանի զարգացման համար, հարցվածների 53 տոկոսը նշել է Ռուսաստանը, 35 տոկոսը՝ ԱՄՆ, 29 տոկոսը՝ Իրանը, 25 տոկոսը՝ Ֆրանսիան, 15 տոկոսը՝ Չինաստանը, 9 տոկոսը՝ ԵՄ, 7 տոկոսը՝ Վրաստանը, 5 տոկոսը՝ Թուրքիան, 4 տոկոսը՝ Ադրբեջանը: