Արմինֆո. Հաշվի առնելով եվրոպական անվտանգության սկզբունքների վերաբերյալ ՌԴ-ի կարծիքից ու դիրքորոշումից հավաքական Արևմուտքի երկարամյա հեռացումը՝ Մոսկվան ստիպված ուռճացրեց խաղադրույքները և միանգամայն գիտակցաբար անցավ ավելի կոշտ հռետորաբանության։ Այդպիսի կարծիք է հայտնել "Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում" ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովը։
"Առճակատման մակարդակի բարձրացմանն ուղղված ողջ այդ հռետորաբանությունը ավելի համոզիչ լինելու համար ուղեկցվում է զորքերի տեղաշարժերով եւ մանեւրներով։ Բավականին համոզիչ է թվում, քանի որ հանդիպում է ընդդիմախոսների համապատասխան մանեւրներին։ Վերջիններս, ի պատասխան Մոսկվայի ուղղամտության, օգտագործում են սեփական գլոբալ տեղեկատվական գերակայությունը ՝ Եվրոպայում ակտիվորեն սրելով զանգվածային փսիխոզը Ուկրաինայի նկատմամբ սպասվող ռուսական ագրեսիայի վերաբերյալ", - ընդգծել է նա։
Վերադառնալով եվրոպական անվտանգության սկզբունքներին՝ վերլուծաբանը նշել է, որ դրանք դադարել են համապատասխանել ուժերի և առաջնահերթությունների հարաբերակցությանը։ Նրա գնահատականներով՝ Ռուսաստանն ու Արևմուտքը բախվել են 1975 թվականի հելսինկյան պայմանավորվածությունների վերաիմաստավորման արդյունքին, որոնց շնորհիվ հաջողվել է արձանագրել հարաբերությունների համակարգը Եվրոպայում։ Որոնք 1991 թվականից ԽՍՀՄ փլուզման հետևանքով կորցրել են արդիականությունը։ Այս լույսի ներքո նա համոզված է, որ իրականում Արևմուտքի և Ռուսաստանի մասնակցությամբ առճակատման սցենարը ծավալվում է հենց այդ անհամապատասխանության, այլ ոչ թե առանձին վերցրած երկրի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով։
"Հասկանալի է, որ նախկինում նման հարցերը լուծվում էին պատերազմների միջոցով։ Սակայն ընթացիկ իրավիճակում խոշոր պետությունների պատերազմը իրավիճակի լուծման չի հանգեցնի։ Ինչը թողնում է միակ ճանապարհը՝ պայմանավորվել։ Եվ հաշվի առնելով հանգամանքը, որ դասական բանակցությունների միջոցով սեղանի շուրջ նման մասշտաբային պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր չի թվում, կողմերը կիրառում են համոզման մեթոդներ՝ ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրման տեսքով", - արձանագրում է նա։
Նման ցուցադրման սահման, ըստ Լուկյանովի, գոյություն ունի։ Քանի որ դրա կիրառումը առճակատումը կբերի բոլորովին այլ, հնարավոր է, աննախադեպ, հետևանքների մակարդակի։ Որոնց, անկասկած, պատրաստ չեն մասնակից երկրների հասարակությունները։
"Ներկա իրավիճակից ելք, իմ կարծիքով, կա։ Հրաժարվելով դեպի Արեւելք չընդլայնվելու երաշխիքներ տալ Մոսկվային՝ ՆԱՏՕ եւ Վաշինգտոնը, այնուամենայնիվ, համաձայն են քննարկել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը եւ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը՝ Արեւելյան Եվրոպայի վրա շեշտադրմամբ: Այս լույսի ներքո, ես լուծումը տեսնում եմ կողմերի Փարիզյան խարտիայի կամ Հելսինկյան ակտի յուրօրինակ ժամանակակից անալոգի ձեւավորման եւ ստորագրման տեսքով: Ինչից հետո արդեն հնարավոր կլինի սկսել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի եւ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի քննարկումը", - ամփոփել է Լուկյանովը: