Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մտացածին է որակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Գյումրիից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին լուրերը:
Ինչպես հունվարի 25-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հովհաննիսյանը, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա, ինչպես նշել է խորհրդարանականը, երկու երկրների միջեւ երկխոսությունը՝ հատուկ ներկայացուցիչների միջոցով, դեռ նոր է սկսվել, եւ զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն համապատասխան գերատեսչությունները: "Նման խոսակցություններն այս պահին անհիմն են, հետևաբար, դրանք մեկնաբանության ենթակա չեն։ Նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի", - հավաստիացրել է կառավարող խմբակցության պատգամավորը։
ՔՊ մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Հովակիմյանը, իր հերթին, նշել է, որ ռազմակայանի տեղակայման շուրջ համաձայնագիրը գործում է մինչեւ 2049 թվականը: