Արմինֆո.ԵՄ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում պարզ է. մենք աջակցում ենք այդ գործընթացին։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Տոյվո Կլաարը՝ Հայաստանի առաջին հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:
Մասնավորապես, նա ընդգծել է, որ ԵՄ դիրքորոշումն արտահայտվել է ինչպես փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման ժամանակ, այնպես էլ Անկարայում, որտեղ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ այդ գործընթացն առաջ կգնա:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է Եվրամիության տարածաշրջանային շահերից: "Մենք լիովին աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը", - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: "Դրական եւ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական կարծիքներ են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները առանց նախապայմանների ՝ ամբողջական կարգավորման նպատակով ։ Երկրորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը կորոշվեն դիվանագիտական խողովակներով պատշաճ ժամկետներում", - ասվում էր հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: