Արմինֆո. Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակում և Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակում, անկասկած, գոյություն ունեն ոչ միայն զուգահեռներ, այլև՝ ուղիղ կապ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների դոկտոր, կոնֆլիկտաբան Ամիրան Խևցուրիանին։
"Բանն այն է, որ 2014 թվականից Ուկրաինայում ծավալված գործընթացները 2008 թվականի վրացական իրադարձությունների օրինաչափ շարունակությունն են։ Ինչին չէին ուզում հավատալ մեր արևմտյան գործընկերները։ Այնտեղ կարծում էին, որ նորահայտ ռուսական կայսերական էգոն կբավարարվի միայն Վրաստանին պատժելով և նրա տարածքի մի մասի կլանմամբ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ժամանակը ցույց տվեց միանգամայն հակառակը", - նշել է նա։
Ընդհանուր առմամբ, ըստ կոնֆլիկտաբանի, մենք գործ ունենք մի ամբողջ պարադիգմի հետ, որը ստեղծվել է, այսպես կոչված, Պրիմակովի դոկտրինի համատեքստում։ Ինչի լույսի ներքո Ռուսաստանի նախագահ Պուտինի սպասելիքներն ու պահանջները միանգամայն նույնն են՝ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի, ինչպես նաև հետխորհրդային բոլոր երկրների համար։ Խևցուրիանիի կարծիքով՝ Կրեմլը վերջիններից պահանջում է բացարձակ հնազանդություն։ Ինչի վկայությունն են Կրեմլի գործնական գործողությունները։ Ինչպես նաև բոլոր հինգ արտաքին քաղաքական հայեցակարգերը, որոնք ընդունվել են Ռուսաստանի կողմից տարբեր ժամանակներում, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ հետխորհրդային տարածքը Ռուսաստանի համար ազդեցության կենսական կարեւոր ոլորտ է։
Մեկնաբանելով Վրաստանի սպասելիքները այս ֆոնին՝ Արեւմուտքից, ընդհանուր առմամբ, եւ
ՆԱՏՕ-ից, մասնավորապես, պրոֆեսորն ընդգծել Է ժամանակի ընթացքում ոչ միայն Վրաստանի եւ Ուկրաինայի, այլեւ հետխորհրդային տարածքի այլ երկրների ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման անխուսափելիությունը: Ավելին, ըստ նրա կանխատեսումների, կգա ժամանակն, երբ Վրաստանն իր տարանցիկ գործառույթը կատարի ՆԱՏՕ-ի նաեւ Հայաստանի անդամակցության ճանապարհին: Առաջին հերթին՝ ազատության, անվտանգության և զարգացման այլընտրանքների բացակայության պատճառով։
"Ավելին, ես չեմ վախենա ավելի հեռուն գնալ իմ կանխատեսումներում և կասեմ, որ, տեսականորեն, տեսանելի ապագայում բոլորովին չի բացառվում նաև Ռուսաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս սցենարը միանգամայն իրատեսական է։ Անհրաժեշտ է հասկանալ, որ միայն ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է փրկել ՌԴ-ին Չինաստանի կողմից երկրի վերջնական ստրկացման հեռանկարից Կարծում եմ, որ արդեն այսօր նախապատրաստվել է ՌԴ-ում չինական էքսպանսիայի ծրագիր, որն առայժմ Պեկինը պահում է կիրագործի դրա համար առավել բարենպաստ պահի գաալուն պես", - ամփոփել է Խեւցուրիանին: