Արմինֆո.Ականատես ենք ՀՀ կառավարության ներքին և արտաքին պետականակործան քաղաքականության, եւ դրանից բխող Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու ապագային սպառնացող վտանգներին եւ մարտահրավերներին: Այդ մասին ասվում է հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ ՀՅԴ Շվեդիայի կոմիտեի հայտարարությունում։
«Նկատի ունենալով Հայաստանի հանրապետութեան իշխող ուժի ընթացքը, ցաւօք համոզուած ենք որ Հայաստան-Թուրքիա սկսող այս բանակցութիւնները պիտի հանգին հետեւեալին՝
1. ՀՀ իշխանութիւններու կողմէ հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի հրաժարման
2. Արցախի Ազրպէյճանի յանձնումին
3. Հայաստան-Թուրքիա առկայ միջպետական փաստացի սահմանի իրաւական ամրագրման
4. եւ փանթուրանական ծրագրի մաս կազմող, այսպէս կոչուած «Զանգեզուրի Միջանցք»-ի իրագործման
ՀՀ իշխանութիւններէն կը պահանջուի շտապ երեւան հանել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման գործընթացի ուղենիշերը, կարմիր գիծերը և իրողապէս չենթարկուիլ թուրքական նախապայմաններուն:
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորումը Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան մենաշնորհը չէ. այդ գործընթացին մէջ իր խօսքը պէտք է ունենայ աշխարհասփիւռ հայութիւնը», - ընդգծվում է հայտարարությունում: