Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մեկնաբանել է ԵՄ եւ Եվրամիության խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչների համատեղ այցը Երեւան:
"Այսօր տեղի է ունեցել Իզաբել Դյումոնի և Տոյվո Կլաարի գլխավորությամբ Եվրամիության խորհրդում ֆրանսիական նախագահության եւ ԵՄ ներկայացուցիչների համատեղ այցը Հայաստան՝ շարունակելու Բրյուսելում նախագահներ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի՝ պարոնայք Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած հանդիպումների ընթացքում մեկնարկած աշխատանքը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և կայունության",-նշվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրությունում:
Նախօրեին Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի գրասենյակի մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ։
Բաքվից պատվիրակությունը հունվարի 20-ին ուղեւորվել է Երեւան, որտեղ այսօր արդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ԱԳ նախարարի հետ: Բանակցությունների օրակարգում էին Հայաստան-Եվրամիություն գործընկերության, սահմանային իրավիճակի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ կապված հարցեր: