Արմինֆո.Հայաստանը դեռ գրավոր պատասխան չի ստացել Ադրբեջանից՝ սահմանին իրավիճակի ապաԷսկալացման առաջարկին։ Այդ մասին հունվարի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը։
Նա պարզաբանել է, որ առաջարկությունների փաթեթը, հիմնականում, վերաբերում է սահմանազատման եւ սահմանագծման պայմանների ստեղծմանը: Մասնավորապես, ինչպես շարունակել է Գրիգորյանը, խոսքը զորքերի հայելային հետ քաշման եւ սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման մասին է՝ խորհրդային ժամանակների քարտեզներին համապատասխան։ Նա նաեւ նշել է, որ եթե բնակավայրերը գտնվում են սահմանի մոտ, ապա սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գյուղերի անմիջական հարեւանությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել էր, որ Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների փաթեթ, որոնք նպատակաուղղված են սահմանին իրավիճակի ապաԷսկալացմանը։