Արմինֆո.Ողջունում ենք Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման լուրը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
"Հարաբերությունների կարգավորումը եւ հաղորդակցությունների բացումը կարեւոր նպատակ է,
որին ԵՄ-ը լիովին աջակցում է", - ընդգծել է Կլաարը։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Երեւանում եւ Անկարայում կառուցողական եւ դրական են համարել կայացած բանակցությունները։