Արմինֆո. Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հնարավոր անկայունությունը ես կանխատեսում էի՝ սկսած 2019 թվականից, իսկ անցյալ տարվա հուլիսին մի շարք գործոնների եւ իրադարձությունների վերլուծության հիման վրա պարզ դարձավ, որ լուրջ ցնցումները շատ շուտով կանդրադառնան Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
"Եվ, ինչպես տեսնում ենք, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն այդ իրավիճակին պատրաստ չէր։ Որպես հետեւանք՝ խաղաղապահներ ուղարկելու մասին որոշում կայացվեց Երեւանում՝ առանց այդ հեռանկարից հրաժարվելու որեւէ հնարավորության։ Սակայն, մեծ հաշվով, մեր երկրի կառավարության գործողությունների արդյունքում Ղազախստանում իրավիճակի կարգավորման լույսի ներքո Հայաստանի միջազգային իմիջը հազիվ թե տուժի", - նկատել է նա։
Այս համատեքստում դիվանագետը նշել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի արդեն սկսված դուրսբերումը, հիշեցնելով, որ զինվորականները պետք է իրենց երկրներ վերադառնան հունվարի 19-ից ոչ ուշ: "Չեմ կարող ասել, թե մեր զինվորականներին Ղազախստան ուղարկելու մասին որոշում կայացնելիս որքանով են հաշվի առնվել Հայաստանի ազգային շահերը։ Բայց այն, որ երկրի ղեկավարությունը, պարզապես, պարտավոր էր, առաջին հերթին, մտածել Հայաստանի կողմից ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման մասին որոշման արգելափակման բացասական հետեւանքների մասին, անհերքելի փաստ է", - նկատել է նա։
Հունվարի 14-ին ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ՀԱՊԿ ուժերի Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ստորաբաժանումները ձեռնամուխ են տեխնիկայի եւ անձնակազմի ուրս բերմանը Ղազախստանից: Ընդհանուր առմամբ, Ղազախստանում է գտնվում ՀՀ ԶՈՒ 100 զինծառայող։
Ընդ որում, դիվանագետի կանխատեսումների համաձայն, երկարաժամկետ հեռանկարում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի արդեն ավարտվող ներկայությւոնը Ղազախստանում միանգամայն կարող է բացասական, ապակայունացնող ազդեցություն ունենալ այդ երկրի հետագա ներքին գործընթացների վրա: Այս համատեքստում նա նշել է, որ այդ գործոնը միանգամայն կարող է խթան հանդիսանալ Ղազախստանում արդեն իսկ նկատվող ազգայնական տրամադրությունների աճի համար։ Ապագայում, նրա կարծիքով, այդ ամենը կարող է հանգեցնել խտրականության եւ բռնության Ղազախստանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: