Արմինֆո. Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, հաղորդել է "ՌԻԱ Նովոստին":
Նշենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբենյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը: Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան երկու երկրների ներկայացուցիչների այսօրվա հանդիպմանը և սպասումներին գնահատական տալու խնդրանքին, մասնավորապես ,ասել էր. «Դա երկխոսություն է երկու երկրների միջեւ: Մենք այդ ձեւաչափի մեջ չենք մտնում։ Բազմիցս սկզբունքային դիրքորոշում ենք արտահայտել՝ ի աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորման, երկխոսության կառուցման եւ շփումների կարգավորման ։ Գործնականում դրան աջակցել ենք»։