Արմինֆո.Ադրբեջանը մտադիր է մոտ ժամանակներս Հայաստանին վերադարձնել ռազմագերիների նոր խումբ։
Այդ մասին կառավարությունում հաղորդել են ռազմագերիների եւ ձերբակալված անձանց հարազատներին, ովքեր այսօր կառավարության շենքի դիմաց կրկին պիկետ էին կազմակերպել։ Այդ մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնած հարազատներից մեկը չի բացահայտել աղբյուրը, որն այդ լուրը հայտնել է հարազատներից մեկին՝ նրանց հետ հանդիպման ժամանակ:
Այս տեղեկությունը հաստատել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։
Առայժմ, 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում պահվում են 46 ռազմագերի եւ ձերբակալված անձ: Ոչ պաշտոնական տվյալներով նրանք ավելի շատ են, կարծում է Սահակյանը:
Վերջին անգամ Ադրբեջանը գերիներին հայկական կողմին է փոխանցել դեկտեմբերի 29-ին: Նրանք նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած բախումների ընթացքում գեեերեվարված զինծառայողներ են, որոնք հետ են վերադարձվել Հունգարիայի միջնորդությամբ: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 140 հայ գերիների։