Արմինֆո. «Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրությունների առննննչությամբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
"Կարևոր է կողմերի միջև իրավիճակի ապաէսկալացումը և առկա մեխանիզմների լիարժեք օգտագործումը, մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերին պաշտպանական գերատեսչությունների միջև ԵՄ հովանու ներքո ստեղծված թեժ գիծը։ ԵՄ-ն պատրաստ է կողմերի հետ աշխատել ուժերը հետ քաշելու համար եւ հաստատում է պատրաստակամությունը լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցում", - գրել է Կլաարը:
Նշենք, որ նախօրեին հակառակորդը գնդակոծել է Գեղարքունիքի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը, այդ թվում ՝ հրետանային զենքից և անօդաչու թռչող սարքերից: Ըստ ՀՀ ՊՆ-ի, հակառակորդի այդ գործողությունների արդյունքում զոհվել է երեք հայ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների, վիրավորների թիվը հասել է 6-ի։ Ադրբեջանը հաստատել է իր մեկ զինծառայողի մահը ։ Հարկ է նշել, որ 2021 թվականի մայիսից հակառակորդը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ներխուժել է ՀՀ տարածք, ամրապնդվել այնտեղ և պարբերաբար տարբեր սադրանքներ է կազմակերպում։