Արմինֆո. Իրանը կրկին բացում է հարևան երկրների հետ ցամաքային սահմանները։ Այդ մասին հաղորդել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին։
Նրա խոսքով ՝ երկրի սահմանները, որոնք 15 օր առաջ փակվել էին կորոնավիրուսի օմիկրոն-շտամի պատճառով, կրկին բաց են, եւ հարեւան երկրների քաղաքացիները կարող են Իրան այցելել ցամաքային ճանապարհով: Նա նաեւ հիշեցրել է, որ երկիր մուտք գործելը կանոնակարգվում է երկրի առողջապահության նախարարության համապատասխան վերահսկողական մարմնի կողմից, եւ անարգել երկիր այցելելու համար բավական է կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեսթի առկայությունը կամ պատվաստումների մասին տեղեկանքը:
Վահիդին նաեւ հավելել է, որ այն երկրների համար, որտեղ համաճարակաբանական իրավիճակը հսկողության տակ է, վերսկսվել է նաեւ ուղեւորային ավիահաղորդակցությունը: Սակայն որոշ եվրոպական երկրներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից արգելքը կպահպանվի, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նշենք, որ ավելի վաղ Իրանը փակել էր իր սահմանները հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։