Արմինֆո.Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության եւ կառավարման ներքո:
Այս մասին դեկտեմբերի 30-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղցի ադրբեջանցիները պետք է վերադառնան փոքր հայրենիք, եւ Երեւանը չի վիճարկի Լեռնային Ղարաբաղում բնակվելու նրանց իրավունքը։
"Ձեր հարցի պատասխանը ներառված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մասնավորապես, 7-րդ կետ՝ ուղիղ մեջբերում. "Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության եւ կառավարման ներքո ։ Ավելացնելու ոչինչ չկա>, - ասել է Զախարովան: