Արմինֆո.Ադրբեջանի հետ սահմանները որոշելու եւ խաղաղություն հաստատելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտված դիրքորոշման ընդհանուր էությունը հանգում է վաղ թե ուշ ադրբեջանցիների եւ թուրքերի հետ համակեցության հնարավորության հասնելու անհրաժեշտությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։
"Փաշինյանը, փաստորեն, առաջարկում է ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի հետ համակեցության իր տարբերակը։ Եվ, սկզբունքորեն, նրա մտքերը նորարարական չեն, դրանք կարելի է գտնել հարյուրամյա վաղեմության հայ քաղաքական մտքի մեջ։ Այս լույսի ներքո՝ անհրաժեշտ եմ համարում կայուն քաղաքական կամքի դրսևորումը այս ուղղությամբ գործընթացներ սկսելիս։ Ինչը բավականին բարդ կլինի անցյալ տարվա պատերազմում պարտված Հայաստանի համար", - կարծում է քաղաքական գործիչը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասով Հայրապետյանն անհրաժեշտ է համարում ձգտել հասնել, առնվազն, վաղ ԽՍՀՄ սահմաններին: Նման մոտեցման արդյունքում շոշափելի ելքեր ստանալ այստեղ և այժմ Երևանին, նրա կարծիքով, չի հաջողվի։ Սակայն, հաշվի առնելով այս գործընթացի երկարաժամկետ լինելը, Հայաստանի աստիճանական ձերբազատումը պարտության բարդույթից, ինչպես նաև միջազգային մակարդակի բավական սրընթաց աշխարհաքաղաքական փոխակերպումկնները, ժամանակը, նրա կարծիքով, խաղում է Հայաստանի օգտին։
Ըստ Հայրապետյանի՝ խոսքը գնում է ինչպես ռուս-թուրքական հարաբերություններում, այնպես էլ հավաքական Արևմուտքի հետ Մոսկվայի և հարաբերություններում աստիճանական փոփոխությունների մասին։ Ինչը, նրա կարծիքով, Երեւանի համար մանեւրելու բավական լայն, օբյեկտիվ հնարավորություններ է բացում՝ սեփական ազգային շահերն առաջ մղելու նպատակով։ Վերջինիս հաջողությունն, ըստ քաղաքական գործչի, ամբողջությամբ կախված է քաղաքական կամքի և թռիչքի մակարդակից, գործող իշխանության մտքի ուժից։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցչի նշանակումը Հայրապետյանը համարում է միանշանակ ճիշտ քայլ, որի ճիշտ իրականացման դեպքում հնարավոր կլինի այդ գործընթացից դրական ակնկալիքներ ունենալ, ներառյալ Հայաստանի կայացումը որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաչմերուկ: Հնարավոր սպառնալիքներն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի համար՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի իրականացման հետեւանքով, քաղաքական գործիչը սահմանափակել է, հիմնականում, տնտեսությամբ եւ մշակույթով ։ Սակայն Երևանի ապաշնորհ գործողությունների դեպքում, նրա կանխատեսմամբ, դրանց կարող են ավելանալ նաև աշխարհաքաղաքական սպառնալիքներ։ Ինչն արդեն Հայաստանին կարող է զրկել զարգացման որևէ հեռանկարից։
"Մենք նաև պետք է հասկանանք ուժի բոլոր կենտրոնների շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում։ Հասկանալի է նաև, որ այսօրվա սրընթաց գլոբալացվող աշխարհում այդ գործընթացում բախվում և ներդաշնակեցվում են բնավ ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի շահերը։ Այս լույսի ներքո՝ մենք ոչ մի կերպ չպետք է շփոթենքլ, իհարկե, անհրաժեշտ եւ կարեւոր զգուշավորությունը վախկոտության հետ: Անկարան, իհարկե, Բաքվի աջակցությամբ շարունակելու է պնդել Երեւանի նկատմամբ սեփական նախապայմանները։ Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ աշխարհում շահերն ամենևին էլ թուրքական շահերով չեն ավարտվում։ Կան բազմաթիվ այլ շահեր, որոնք մենք միանգամայն հաջողությամբ կարող ենք համադրել մեր շահերի հետ", - ամփոփել է Հայրապետյանը։