Արմինֆո.Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել են 10 հայ զինծառայողների վերադարձն ադրբեջանական գերությունից:
Ֆրանսիայի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. "Ազատ են արձակվել տասը հայ զինվորներ։ Ես ուզում եմ ողջունել Եվրամիության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության տանող երկխոսության այդ ճանապարհը ։ Մենք առաջ ենք գնում"։
Իր հերթին՝ Կլաարը նշել է. "Երջանիկ եմ, որ կարողացել եմ հայրենադարձնել 10 հայ զինծառայողների։ Ադրբեջանի կարեւոր ժեստ՝ մարդասիրական հարցերի լուծման գործում: Եվրամիությունը կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ Եվրախորհրդի նախագահի հաջող հանդիպումները զարգացնելու նպատակով"։ Նա Twitter-ում հրապարակել է կադրեր վերադարձող հայ զինվորականների օդանավից։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաղորդել է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից հայրենիք են վերադարձվել տասը հայ ռազմագերիներ: Նա նաև հրապարակել է վերադարձած զինծառայողների անունները. Հրաչիկ Արամի Գալստյան, Մկրտիչ Վալիկոյի Դիլանյան, Գագիկ Վալերիի Հարությունյան, Ռադիկ Ռազմիկի Պողոսյան, Անդրանիկ Գարեգինի Ղևոնդյան, Արթուր Սիրվենի Նազարյան, Մարատ Ժորայի Շահինյան, Սևակ Աղվանի Պետրոսյան, Կառլեն Ռուբիկի Ստեփանյան, Հայկ Լևոնի Վասիլյան:
Ըստ հաղորդումների, վերը նշված զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում: Երեկ հայտնի է դարձել, որ հայկական կողմը գերի է վերցրել երկու ադրբեջանցի զինծառայողների։ Ըստ ԶԼՄ-ների՝ գերեվարվածներից մեկը սպա է ։ Ոչ ՀՀ ՊՆ - ում, ոչ Ադրբեջանի ՊՆ-ում չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը, մինչդեռ, ԶԼՄ-ներում արդեն հրապարակվել են գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին պատկերոց կադրեր: