Արմինֆո.Մոսկվան, ի տարբերություն Բրյուսելի, ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կարող է կողմերին առաջարկել, այդ թվում, ռազմաքաղաքական հանգուցալուծումներ և սցենարներ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը։
"Դրանով է, ըստ էության, ուժեղ է Ռուսաստանի դիրքը։ Նաեւ՝ ես կցանկանայի հատուկ ընդգծել Մոսկվայի շահագրգռվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամբողջական և վերջնական կարգավորման հարցում։ Կարևոր է նաև նշել, որ ՌԴ-ն այս գործընթացում հանդես է գալիս որպես միջազգային միջնորդ, այլ ոչ թե՝ ինչ-որ մեկի կողմից։ Եվ, այո, հենց Մոսկվան է այսօր մնում միակ խաղացողը, որը կարող է գոնե ինչ-որ փոխզիջումների հասնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում", - ընդգծել է նա։
Երեւանի եւ Բաքվի միջեւ Մոսկվայի միջնորդությամբ ընթացող գործընթացները Եվսեեւը բնութագրում է որպես տնտեսական փոխգործակցության եւ փոխադրամիջանցքների ապաշրջափակման փորձերի որոնում: Սակայն, մյուս գլոբալ խաղացողները և տարածաշրջանային ուժերը, նրա գնահատմամբ, այս ամենում Ռուսաստանին չեն օգնում։ Ավելին, փորձագետը տեսնում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի վրա բավականին հզոր ազդեցություն գործելու փորձերի առկայություն։ Իսկ Հայաստանի վրա՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում թուլացնելու միակ նպատակով։
Այդուհանդերձ, չնայած սեփական դրության ողջ բարդությանը, չնայած Վաշինգտոնից, Փարիզից եւ Լոնդոնից համախմբված արտաքին ճնշմանը, նույն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ Եվսեեւի, այնուամենայնիվ, պատրաստ է գնալ Ադրբեջանի հետ հարցերի լուծում որոնելու ճանապարհով: Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանին փոխզիջումների նման հակման է դրդում տարածաշրջանում առկա իրավիճակը եւ հայ հասարակության կողմից նրա նկատմամբ գործադրվող ճնշումը։ Եվ ահա հիմա կարևոր է, որպեսզի այդ փոխզիջման պատրաստակամություն հայտնի նաև Բաքուն։
"Մենք հասկանում ենք Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրացումից խուսափելու անհնարինությունը։ Սակայն, Սոչիում երեք երկրների առաջնորդների հանդիպման արդյունքում սահմանազատման և սահմանագծման աշխատանքային մեխանիզմի ստեղծման դեպքում հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը գոնե Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծերում։ Ղարաբաղում իրավիճակը, միևնույն է, պարբերաբար սրվելու է, բայց սկզբունքորեն կարևոր է, որ Սոչիում կողմերին հաջողվել է դուրս գալ տնտեսական հարաբերությունների սահմաններից և քննարկել ոչ միայն փոխադրամիջանցքների ապաշրջափակումը, այլ նաև սահմանազատման ու սահմանագծման մեխանիզմի ստեղծումը։ Բայց առայժմ անհասկանալի է, թե ինչպես եւ երբ այն կսկսի աշխատել", - ամփոփել է ռուսաստանցի փորձագետը։