Արմինֆո.Հավաքական Արեւմուտքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կարգավորելու հատուկ ձգտման բացակայության ֆոնին, կարծում եմ, դեկտեմբերի 15-ին "Արեւելյան գործընկերության" հարթակներում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կավարտվի դատարկ խոսակցություններով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
"Այս ֆոնին, վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ կարգավորման եռակողմ ձեւաչափում կա բավականին դանդաղ, բայց, այնուամենայնիվ, առաջխաղացում, ինչը միանգամայն կանխատեսելի է, քանի որ արագ բեկում ակնկալելու ոչ մի հիմք, ի սկզբանե, չի եղել։ Եվ նախքան հաշտության համաձայնագրի մասին խոսելը, կարծում եմ, անհրաժեշտ է սկսել սահմանի սահմանազատումը՝ դրա հետագա սահմանագծմամբ եւ հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Բայց այդ հարցերը մեկ տարվա ընթացքում, կարծում եմ, հնարավոր չէր լուծել, հատկապես, երկարամյա զինված հակամարտության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխադարձ անվստահության չափազանց բարձր մակարդակի պայմաններում։ Բայց այսօր գործընթացը ոչ միայն մեռյալ կետից շարժվեց, այլև արագացավ ՌԴ միջնորդական դերի շնորհիվ", - նկատել է նա։
Ըստ Սկակովի, Մոսկվան այսօր կայուն հետաքրքրություն ունի հակամարտության կարգավորման շուտափույթ առաջխաղացման նկատմամբ, ինչն էապես կուժեղացնի նրա տարածաշրջանային դիրքերը: Ինչում, հասկանալի պատճառներով, նրա կարծիքով, շահագրգռված չէ Արևմուտքը։ Վերջինս, ռուս փորձագետի կանխատեսմամբ, Արեւմուտքին հնարավորություն է թողնում ռեւանշիստական տրամադրություններ սնուցել հայ հասարակության մի մասի շրջանում, այդ թվում՝ հայկական սփյուռքի օգնությամբ։ Այդպիսով, Սկակովի կարծիքով, հակամարտության կարգավորման բացակայությունը Արևմուտքին թույլ է տալիս մանիպուլյացիայի ենթարկել Հայաստանը։ Ամեն դեպքում, ռուս փորձագետը համոզված է, որ Սոչիի հայտարարության համաձայն, առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացն առաջ կմղվի: Եվ, չնայած Սոչիի համաձայնագրերի իրականացման հնարավոր արգելակմանը, այսպես թե այնպես, երեք պետությունների ղեկավարների մակարդակով ստանձնած պարտավորությունները կասկած չեն թողնում, համենայնդեպս, որ սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կսկսի իր աշխատանքը։
"Նույնը վերաբերում է փոխխադրամիջանցքի հեռանկարներին։ Այստեղ ես նաև ուզում եմ հատուկ նշել, որ դրանով մարդկանց և բեռների անվտանգ տեղաշարժը կարող է երաշխավորել միայն Ռուսաստանը։ Ըստ իս, այս երկու հարցերի շուրջ առաջխաղացումն, ընդհանուր առմամբ, բխում է նաև Հայաստանի շահերից. դա կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացմանը։
Իսկ ինչ վերաբերում է անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի ճակատագրին, ապա դա ակնհայտորեն հարց է, որի լուծումն այսօր կամ վաղը հնարավոր չի թվում։ Նախ, պետք է լուծել սահմանների և փոխադրամիջանցքների հետ կապված հարցերը, հետո՝ ստորագրել հաշտության պայմանագիր, և նոր միայն փորձել որոշել Լեռնային Ղարաբաղի, նրա բնակչության կարգավիճակը, որի անվտանգությունն անհրաժեշտ է երաշխավորել և ապահովել։ Սցենարը, ըստ որի, Լեռնային Ղարաբաղը կարող է գոյություն ունենալ առանց հայերի, հազիվ թե կարող է ընդունելի լինել։ Ըստ ՌԴ դիրքորոշման, ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, իսկ դրա լուծումը պահանջում է ջանքեր և փոխզիջումների պատրաստակամություն", - ամփոփել է Սկակովը։